Artak.am

Մի քանի օր Սյունիքում
Քանի որ մայիսի սկիզբ մի քանի ոչ աշխատանքային օրեր կային, որոշեցինք ընտանիքով էդ օրերից մի քանիսն անցկացնենք Սյունիքում. ես շատ քիչ եմ եղել ու կարճ ժամանակով, իսկ մնացածը կարելի ա ասել չէին էլ եղել։
Նկարներ շատ են լինելու ։)

Օր 1

Աներձագիս խորհորդով (շնորհակալություն իրեն) գնացինք Սելիմի լեռնանցքով, ու թեև ճանապարհը լավ երկարում ա, բայց ավելի սիրուն էր։

Մանավանդ էս սառած բլուրներն Մունան շատ հավանեց, քանի որ ձյուն առաջին անգամ էր տեսնում ։)

Մինչև հելել եմ բանկոմատից փող հանեմ, Վերան նկարել ա, թե ոնց ա Մունան ճամփորդում, եթե լուսամուտներ բաց քշել լինում ։)

Հըլը ստեղ ինչ սիրուն ճամփայա։

Այ սենց սիրուն ճամփեքով հասանք Եղեգնաձոր, ու հենց կենտրոնում տեսանք ֆուդկորտ։ Ասինք մի կտոր հաց ուտենք, շարունակենք։ Բայց արդեն սովորություն ենք դարձրել, տենց տեղեր մտնելուց առաջ կամ հարցնել շան հետ կարելի ա թե չէ, կամ էլ դռան վրա փնտրել համապատասխան նշանը (արգելող)։ Էս դեպքում կար նշանը, բայց հենց դեմը կանգնած տղերքը մի օբյեկտ խորհուրդ տվեցին։

Նենց նկարագրեցին, թվաց, թե 100 մետր էն կողմ ա, բայց պարզվեց մի 15կմ պտի քշեինք, որ հասնեինք։ Որսկան էր անունը։ Ահագին ակուրատնի, հարմար տեղ էր, թեև մենյուն իհարկե երեխեքը չհավանեցին, որտև ֆրի չունեին :D

Սենց սիրուն, հարմար տաղավարներ էին Արփա գետի վրա։

Սնվելուց հետո որոշեցինք կոֆեն խմենք Սարավան գյուղի մեր հին ծանոթների տանը։ Մարդիկ դե տարբեր կենդանիներ ունեն (խոզ, հորթ, հավ), Մունան էլ հենց այլ կենդանի ա տեսնում, վրայա տալիս, որ հետները խաղա։ Էս մի հորթն ընկել էր իրա խելքին, իրար էին հոտոտում, ու լարում ։)

Կոֆե խմելը դարձավ մի եքա հյուրասիրություն, բայց դա չենք նկարել :D

Ստեղից շարժվեցինք դեպի

Շաքիի ջրվեժ

որը մենակ նկարներով (ու էն gender party-ի վիդեոյով) էի տեսել ։)

Տակը իհարկե լիքը նկարվանք, ես ու Աստղիկն էլ ծիածանի տակով անցանք, բարձրացանք վերև՝ էդ ընթացքում լավ սառը ցնցուղ ընդունելով ։)

Ստեղ որ շատ ուշադիր նայեք, վերևում մեզ կտեսնեք ։)

Մոռացա սկզբից գրեմ, որ նախօրոք ոչ մի հյուրատուն չենք ամրագրել, գնում էինք էն հույսով, որ տեղում մի բան կճարենք։ Ճամփին ֆեյսում գրեցի, որ ընկերներս լավ տեղեր խորհուրդ տան, պարզվեց էդ օրով ոչ թե լավ ու վատ պտի անենք, այլ պտի փորձենք պարզապես ազատ տեղ ճարել ։) Ու մինչև հերթով զանգում եմ ընկերներիս նշած հյուրատներ, ինձ զանգում ա հին ընկերս՝ Սմբատը Խալաթյանը, ու ասում՝ դու գործ չունես, ես կճարեմ :D

Մի քիչ հետո զանգում, հեռախոսի համար ա տալիս, ու ուղարկում

Գորիսի «Թռիչք» հյուրատուն։

Մինչև գնում էին, ճամփին նավիգատորը սխալվեց, այլ տեղ տարավ, մենք էլ առիթից օգտվելով նկարվեցինք էս տարօրինակ շինության տակ ։)

Եթե սենց մառախուղ չլիներ (ֆոնում երևում ա), տակից լրիվ Գորիսն էլ կերևար, բայց դե ոչ այսօր ։)

Այ ստեղից արդեն հետ իջանք, գտանք մեր հյուրատունը։ Ճամփին արդեն ֆեյսում նկարներն ու վիդեոները նայել, ու հիացել էինք։

Տեղում էլ համոզվեցինք, որ նկարները հեչ չեն խաբում ։) Շատ չեմ ծավալվի, հենց իրանց մոտ նայեք, վայելեք, զուտ կասեմ, որ հյուրատունը լրիվ անտառի մեջ ա, ու ասենք ռեստորանի տաղավարից դուրս գաս, սխալ ուղղությամբ 50 մետր քայլես, արդեն անտառի մեջ ես ։)

Հյուրատունը նոր էր բացվում, վրանները (սա հենց վրանային տիպի հյուրատուն ա) դեռ քիչ էին, ու չէին կարող մեզ 2-րդ գիշերն էլ պահել, քանի որ արդեն ամրագրված էին։

Քանի որ դեռ նոր են բացվում, կային շատ մանր թերություններ, որոնց մասին տիրոջն ասել եմ, իսկ ընդհանուր տպավորությունը շատ շատ լավն էր։ Համ վրանները, համ դիրքը, տեսադաշտը։ Սարերի վրայից նայում ես, ու դիմացը մի կողմից սարերն էն, մյուս կողմից՝ Գորիս քաղաքը։

Սա էլ մի կադր իրանց ռեստորանի տաղավարներից։

Ստեղ տեղավորվելուց հետո իջանք քաղաք՝

Գորիս

մի բան ուտելու։ Արդեն գրել եմ, որ հյուրատունն ուներ ռեստորան, բայց քանի որ Գորիսում չէինք եղել, որոշեցինք ընթրիքը հենց քաղաքում անել։ Շատ էինք լսել, որ վերջին տարիներին շատ ա սիրունացել։ Չգիտեմ ոնց բախտներս բերեց, բայց որ մեքենայով մտանք քաղաք, մի փողոցը բռնեցինք, ու երկար քշեցինք, հայտնվեցինք հենց հրապարակի կողքը։

Հրապարակը զարմանալիորեն դատարկ էր։ Մի քիչ քայլեցինք, մի քանի հոգուց փորձեցինք ռեստորանի տեղ իմանալ։ Մեկը մի շաուրմայանոցի տեղ ցույց տվեց։ Գտանք, պարզվավ սկի նստելու տեղ չունեին, պիտի ոտքի վրա ուտինք, ինչը հենց ձեռ չէր տալիս էդ հոգնած հալերիս ։) Բայց շատ լավ էր, որ շանը բան չասեցին։ Ու մի բան էլ հուշեցին, որ 2 խաչմերուկ էլ քայլենք, իսկական ռեստորան կա՝ «Տակառիկ»։ Մինչև էս պահը ոչինչ վատ բան չէր հուշում :D

Հասանք էդ Տակառիկ, էլի ի պատիվ իրանց նշեմ, որ շան համար թեմա չսարքեցին։ Շուն էլ, ի պատիվ իրեն, շատ հանգիստ էր, ի տարբերություն սրահում ներկա այլ երեխաների :D
Պատվերները տվեցինք, ու սպասում ենք։ Էլի ենք սպասում։ Հետո էլի։ Զգում ենք, որ էնքան ա երկարում, որ արժի շան կերի մասին էլ մտածել, ու էս տեմպերով շունը սովից սատկելու ա :D Ու եթե մեր սնունդը տենց էլ չեն բերում, իրանը հաստատ կա, բայց մեքենայի մեջ ա։ Ես հետ եմ քայլում դեպի հրապարակ, որ կերով ամանը հասցնեմ էդ ռեստորան։ Ես լավ արագ հասա մեքենային, բայց պատկերացրի, թե ինչ դժվար ա լինելու էդ նույն ճանապարհը Վերայի համար։ Համ որտև լավ հոգնած էինք, համ էլ ոտքը սկսել էր ցավալ։ Ու արեցի մի բան, որը մինչև էդ երբեք չէի արել։

Ինքնակամ նստեցի մեքենայի ղեկին, ու քշեցի դեպի ռեստորան։ Էդ ընթացքում հետևից հա սիգնալ էին տալիս, ես էլ քաշեցի աջ, ասի անցեք, ես դանդաղ եմ գնալու։ Հետո տեղից պոկվելոց շատ քիփ անցա հանդիպակաց եկող մեքենայի կողքով, բարով խերով հասա տեղ, կերը հասցրեցի շանը։ Խոսակցության ընթացքում տնեցիք հասկացան, որ քշելով եմ եկել, ու հետագա խոսակցության ընթացքում էլ պարզեցինք, որ քշել եմ առանց ֆառերը միացնելու :D

Ասեմ, որ նույնիսկ էսքանից հետո էլի ահագին սպասել ենք, մինչև սնունդը բերեն :D

Այ սենց, հոգնած սպասում ենք սննդին ։)

Ընդհանուր ոնց որ թե 1 ժամ սպասել ենք, որտև մատուցողի ասելով տակի հարկում մեծ միջոցառում էր ամրագրած, ու խոհանոցը չէր հասցնում։

Ընդհանուր տպավորությունները Գորիսից շատ վատն էին։ Դատարկ հրապարակ, մարդիկ ռեստորանի տեղ չգիտեն, գտած ռեստորանը շատ վատն էր, ու արդյունքում ոչ մի դրական հիշողություն (դե, բացի իմ ավտո քշելը քաղաքում)։

Գորիսից հետո գնացին հյուրատուն, քնելու՝ պլանավորելով մեր

2-ր օրը

Առավոտ հենց ռեստորանում նորմալ նախաճաշելուց հետո շարժվեցինք դեպի Տաթևի վանական համալիր։ Առաջին անգամ էինք լինում, ահագին մեծ, տպավորիչ տեղ էր։ Համալիրի դիմաց մի հատ էլ առանձին շինություն թանգարան կա, էլի հետաքրքիր էր. ձեթ ստանալու հին սարքեր էին ցուցադրված։

Ստեղ բոլոր ծակուծուկներն ուսումնասիրելուց հետո շարժվեցինք

Դեպի Կապան

Կապանի մասին էլ էինք լիքը լավ բան լսել, ու լավ տրամադրությամբ հասանք։

Հըլը քաղաք չմտած պարեկների տեսանք, ասի հըլը խոսեցնեմ ։)
Հարցրեցի համ քաղաքում որևէ տեսարժան վայր, համ նորմալ սնվելու տեղ։ Որպես տեսարժան վայր նշեցին ինչ որ եկեղեցի, որը հետո իմացա քաղաքից մի 30 կմ հեռու ա, իսկ որպես սնվելու տեղ, ինչ որ «Տռիվեռս»։ Հստակ տառերով չկարացան ասեն ոնց գրեմ, բայց վստահեցրին, որ յանդեքով կգտնեմ։

Յանդեքսը իհարկե չգտավ :D

Ես էլ յանդեքսին ասի ցույց տա մոտակա սննդի կետերը, ինքը մեզ տարավ հենց գետի վրայի մի սիրուն կաֆե։ Հենց կողքն էլ հրապարակն էր։ Բայց կաֆե մեզ չթողեցին մտնենք շան հետ :D
Տեսքից նորմալ, ցիվիլ բան էր երևում, բայց դե փաստացի գեղցի էր մենեջերը ։)

Սա էդ կաֆեն ա, ըստ Յանդեքսի՝ Պանորամա

Գորիսի պես ստեղ էլ սկսեցինք այլ տեղեր հարցնել։ Մի հին հյուրանոցի ընդունարանում նստած մի տատի էլի ուղղորդեց դեպի «Թռիվեռս», որը, պարզվեց, էդ հյուրանոցից մի քիչ էն կողմ ա։ Քայլեցինք, հասանք ու ի՞նչ պարզվի :D
Ռեստորանը (իրա վերևում էլ փաստերեն նույնանուն հյուրանոցը) կոչվում էր Three Ways (Երեք ուղի)

Մտանք, նստեցինք, կես բերան բան չեն ասել շան համար նույնիսկ նրանից հետո, որ իրա կերամանը սեղանին էինք դրել, ու շունը պոչով կպավ, լրիվ թափեց գետնին, ես ու Վերան կռացել, դա հավաքում էինք։
Կամ երբ երեխեքը, նախորդ օրվա ռեստորանից հետո տրամադրվել էին 1 ժամ սպասել, ու սեղանին խաղաքարտեր փռեցին, ու դուռակ սկսեցինք խաղալ։

Լիքը բան պատվիրեցինք, ու բացի տոլմայից, մնացած ամեն ինչ ընտիր էր։ Սպասարկումն էլ դա արդեն ասեցի, շատ շատ լավն էր։ Ցավոք ոչ մի նկար չենք արել, բայց էն որ միանշանակ խորհուրդ կտամ օգտվել, դա փաստ ա։ 10-ից 10 (դոլման հաշիվ չի :D)

Ու թեև իրանց գտնելու համար երկար քայլել էինք, նենց լավ տրամադրությամբ հելանք, որ էլի երկար քայլել ենք հետ, էլի քայլել ենք դեպի հրապարակ, հետո էլ ինչ որ նոր սարքած շատ փոքրիկ «մատանիների պուրակ»։

Նկարից հուսով եմ զգացվում ա, որ հեչ հոգնած չենք ։)

Ստեղից էլ մի քիչ քայլեցինք դեպի մեքենան, ու էդ ընթացքում Մունային ոնց որ թե առաջին անգամ կատուն չանչեց ։)

Էս ընթացքում ես փորձել էի էս մի գիշերվա էլ մնալու տեղ ճարել։ Գտածս «հյուրանոցը» Հալիձորում էր, Տաթևի ճոպանուղուն շատ մոտ ու դա շատ հարմար էր, քանի որ հաջորդ օրը պլանավորում էինք այցելել ճոպանուղին, Սատանի կամուրջն ու Խնձորեսկի ճոճվող կամուրջը։

Հետ գնալուց ընկանք շատ ուժեղ մառախուղի մեջ, ու դա թեև վտանգավոր, բայց հետաքրքիր փորձություն էր։ Մանավանդ որ արդեն մութն էլ ընկել էր։

Հյուրանոցը շատ անկապ էր, համարներում սկի թեյնիկ չկար, բայց մի գիշեր յոլա տարավ։ Գիշերը օնլայն գնեցի ճոպանուղու տոմսերն, քանի որ շատ էին վախեցրել, որ ուժեղ հերթեր են, կարող ա շատ սպասենք։

Օր 3

Առավոտյան որ հյուրանոցից նկարում էինք սարերը, արդեն լավ երևում էր, որ մառախուղ ա սպասվում։

Այսինքն մենք մենակ տեսնում էինք, որ մի կողմում մառախուղ ա, բայց չգիտեինք, թե մեզ ինչ ա սպասվում ։)

Հյուրանոցում թեթև նախաճաշելուց հետո, պլանավորած ժամից ահագին էլ շուտ գնացինք

Տաթևեր ճոպանուղի

Քանի որ շուտ էինք հասել, ասինք, եթե ավելի շուտ հնարավորություն լինի մտնելու, շուտ գնանք, բայց փաստորեն մարդիկ շատ էին, ու մենք շարժվեցինք միայն մեր ժամին։

Ստեղ մենք սպասում ենք մեր ժամին, ու արձանագրում, որ ամպերը ձախից մոտենում են ։)

Ամեն դեպքում գնալու ժամանակ ամպերը մեզ համարյա չխանգարեցին, հասանք էլի Տաթև վանական համալիր։

Ժամուկես ազատ ժամանակ ունեինք, որի մի մասը Վերան ու Աստղիկն օգտագործեցին վանական համալիրում նոր նկարահատումների համար, մենք էլ տղերքով ֆռֆռում էին տարածքում։

Ստեղ մի հիշվող էպիզոդ եղավ ։)
Լիքը մարդ շների հետ էին, ու քանի որ մի պահ շները (մանավանդ մեր Մունան) սկսեցին հաչալ, մեկ էլ մի պառավ մոտեցավ, ու մունաթով սկսեց պահանջել, որ շներին տարածքից հեռացնենք։ Ես պասլատ արեցի (իհարկե առանց հայհոյանքների :D ), մեկ էլ սա ֆռացել ա կողքը կանգնած մի զույգի տղուն (որոնք նոր են մտնում համալիրի տարածք) թե բա «տղամարդ ես, մի բան ասա»։ Սա էլ թե «տղամարդ եմ, մի բան եմ ասում»։ Կարճ ասած, բոլորը էդ հիստերիկ պառավի վրա սկսեցին ծիծաղել, ինքն էլ թողեց, դուրս եկավ տարածքից։
Ավելի ուշ տեսա, որ ինքը ընդամենը վերևի բուդկեքի վաճառականներից էր։ Ու իմ հեռանալուց հետո հոգևորականներից մեկն էր դուրս եկել, ու շատ հանգիստ, մարդավար խնդրել, որ գլխավոր տաճարի մուտքից հեռու պահեն շներին, որ հաչոցները ներսը չլսվի։ Այսինքն ընդհանուր համալիրի տարածք մտնելու արգելքի մասին խոսք չի էլ գնացել։

Դրանից հետո գնացել, ճոպանուղու մոտ սպասում էինք մեր ժամին, որ հետ գանք։

Նենց վիճակ էր, որ մարմնով զգում էինք որ ամպի մեջ ենք։ Ու էդ տարածքի այգում նստած մի քիչ հեռվի ծառերն արդեն չէինք տեսնում։

Բայց հետադարձին նոր հասկացանք, թե ինչ ա իսկական մառախուղը ։)

Էս պատուհաններից դուրս բացարձակապես ոչ մի բան չէր երևում։ Նույնիսկ էս մասերը, որ գնալուց տեսել էինք, որ խցիկին ահագին մոտ են, հետ գալուց էլ չկային։

Էն հեռվում երևացող սիլուետը Վերայինն ա։

Էս էլ կայանատեղին. դե գնա, մեքենադ գտի :D

էս վիճակով ասեցին, որ Սատանի կամուրջ մտնել իմաստ չունի (վստահ չեմ որ տենց ա, քանի որ դա ոնց որ թե քարանձավ ա), բայց ասին ճոճվող կամուրջը կերևա, քանի որ լավ ցածր ա։
Տենց որոշեցինք գնալ Խնձորեսկ։ Ամբողջ ճանապարհը էլի սենց մառախուղ էր։ Քշել ենք շատ դանդաղ ու զգույշ ։)

Խնձորեսկում էլի էս նույն վիճակն էր։ Ասենք մտել ենք գյուղ, 2 գոտիանոց ճանապարհ ա, ու մեր դիմաց մեքենայա կայանած։ Շատ երկար մտածում էինք դրանց շրջանցելուց, որտև դեմից եթե մեքենա գար, տեսնելու ձև չունեինք ։)
Բարով խերով հասանք, համոզվեցինք, որ իզուր ենք եկել, ու նույնիսկ սնվելու տեղ չկա ։)

Հետ քշեցինք դեպի Գորիս, էլի մտանք մեր հավանած «Թռիչք» հյուրատուն, նորմալ սնվեցինք։

Քանի որ էս անգամ նորմալ չենք նկարել սնունդը, նախորդ նախաճաշից էլ մի նկար դնեմ ։)

Տնական համով ձու, մեղրոմոմով մեղր, պանիր, թթվասեր, նրբերշիկ ու երշիկեղեն։
Երեխեքը պիցցան էլ շատ հավանեցին, ու հետ գալուց լիքը կերան։
Սրանից հետո վերադարձանք Երևան, փաստացի էս օրը լինելով միայն ճոպանուղում։

Ընդհանուր մի քանի շատ լավ օր անցկացրինք, ու կակռազ առիթ ա, որ էլի գնանք, համ էն պակաս տեղերը լրացնենք, համ նոր տեղերի մասին կարող ա իմանանք, համ էլ կրկին կլինենք համ էդ հյուրատանը, համ էլ էն ռեստորանում 💓։ էդ երկուսը եթե չլինեին, լրիվ այլ տպավորություներով էինք հետ գալու։

Իմ վարորդական վկայականի պատմությունը
Հիմնական պատմությունը ուզում եմ սկսել շատ հեռվից ։)

2001-2002 թվականերին ես ծառայում էի Վանաձորի զինվորական հոսպիտալում, ու հիմնական գործս համակարգչի վրա էր։ Մի անգամ քաղաքացիներ էին եկել, ու ինչ որ տեղեկանք պիտի տայինք, ես էլ պտի էդ տեղեկանքը հավաքեի։ Էդ պահին հեչ հավես չունեի գործ անելու, ու երբ գործընկես ասեց, որ մարդիկ սպասում են, պատասխանեցի «ոչինչ, մարդիկ եկել են պետական ապարատից թուղթ վերցնելու, ուրեմն պատրաստ են սպասելու»։ Էդ պահին ես էի պետական ապարատը, ու ես հենց տենց, «վերևից» էի նայում «հասարակ մահկանացուներին»։ Արդեն 20 տարուց ավել անցել ա, բայց ես ամեն անգամ հիշում եմ էս բառերս, ու գետինը մտնում։

Իսկ հիշեցի էս պատմությունը, որովհետև վարորդական իրավունք հանելու պրոցեսում դուք բազմիցս ձեր մաշկի վրա եք զգալու, որ պետական ապարատը հենց էս սկզբունքով էլ շարունակում ա աշխատել։

Սկսենք սկզբից։ Դուք որոշել եք, որ ուզում եք ունենալ մեքենա վարելու իրավունք։ Սկսենք ամենատարրական բաներից. պտի իմանաք հա՛մ երթևեկության կանոնները, հա՛մ մեքենա վարել ։)

Կանոնները սովորելու համար խորհուրդ կտամ անպայման մի անգամ կարդալ Հայաստանի Հանրապետության բոլոր թեմատիկ օրենքները՝

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈւՄ

Բացի օրենքներից ու որոշումներից, լավ աղբյուր են varord.am-ի «Գիտելիքի բազա» բաժինը, tuganq.com կայքը և բազմաթիվ այլ նմանատիպ կայքեր, որոնք ոչ թե պարզապես օգնում են պատրաստվել տեսական քննությանը, այլ սովորեցնում են կանոնները, ձեր իրավունքներն ու պարտականությունները։

Մեքենա վարելու համար լավագույն տարբերակը մասնագիտացված ավտոդպրոցներին դիմելն ա։ Հարազատ, բարեկամները երբեք չեն կարա նույնքան համբերատար ու գրագետ սովորեցնել, ինչպես դա կանի լավ ավտոդպրոցի հրահանգիչը։

Լավ ավտոդպրոցները շատ են, ես իմ կողմից խորհուրդ կտամ Automotorschool.am-ը։

Եվ այսպես, դուք սովորել եք բոլոր կանոնները, սովորել եք մեքենա վարել, ու եկել ա ...

Արդեն գիտեք, որ դրա համար պետք ա հանձնել 2 քննություն՝ տեսական ու գործնական։ Ու ուզում եք իմանալ, թե որտեղ, ոնց ա դա կազմակերպվում, ինչ փաստաթղթեր ա պետք ունենալ, ինչ վճարներ կան, ու ոնց ա կազմակերպվում էդ վճարման պրոցեսը։ Ու այ էս փուլում դուք հասկանում եք, որ ոչ մի տեղ էդ ինֆոն մարդավարի շարադրած չկա։

Փորձեմ ինքս շարադրել։

Քննությունները կազմակերպվում են Հաշվառման Քննական ստորաԲաժանումներում, կամ կարճ՝ ՀՔԲ-ներում։

Տրամաբանությունը հուշում ա, որ ճանապարհային ոստիկանության «Հաշվառման-քննական ստորաբաժանումներ» էջը հենց դրանց մասին ինֆորմացիան հանրությանը հասանելի դարձնելու համար ա, բայց փաստենք, որ թեև Արմավիրի ՀՔԲ-ն արդեն մոտ կես տարի ա Մեծամոր քաղաքում ա, ՃՈ կայքում (ինչպես և Սփյուռում ու այլ աղբյուրներում) մինչև հիմա (25.04.2025թ) նշված ա «Արմավիրի մարզ, գ.Նորապատ-5, 3 նրբ.-2»։ Այլ կերպ ասած՝ չկա հավաստի աղբյուր, որ իմանաք, թե որ ՀՔԲ-ն որտեղ ա գտնում։ Մենակ կասեմ, որ էս հոդվածը գրելու պահին Երևանինը Գաջեգործների-76 հասցեում ա, իսկ Արմավիրինը՝ Մեծամոր քաղաքի ոստիկանության շենքում։

Համարենք, որ դուք արդեն գիտեք նաև (չիմացողն էլ էս հոդվածից իմացավ), որ բոլոր ՀՔԲ-ներում մեծ հերթեր են, ու դուք չեք կարող պարզապես գնալ, ու քննություն հանձնել։ Դրա համար նախօրոք պիտի գրանցվեք ՃՈ կայքում

Կայքի աջ կեսը քննությանը հերթագրվելու համար ա, իսկ ձախ կեսը՝ հերթագրումը չեղարկելու համար :D
Սենց դասավորելով մարդիկ կարծես նախօրոք զգուշացնում են, որ հետագա պրոցեսներում տրամաբանություն չփնտրեք ։)

Ինչքան Երևանից հեռանում եք, էդքան հերթերը կարճանում են։ Բայց ինձ անհասկանալի պատճառով սենց մի արհեստական սահմանափակում կա դրած։ Որ ՀՔԲ-ում որ հանձնեցիք տեսական քննությունը, նույն ՀՔԲ-ում էր կարող եք հանձնել գործնականը։

Հնարավոր ա, որ սրա համար ինչ որ խիստ տրամաբանական բացատրություն գոյություն ունի, բայց ես չեմ ուսումնասիրել պատճառները, ու հակված եմ սա համարել քաղաքացիների կյանքը բարդացնելու համար մոգոնված հերթական արհեստական սահմանափակումը։

Ամեն դեպքում սա հաշվի առեք ՀՔԲ-ն ընտրելիս, որովհետև եթե տեսական քննությունը բոլորի մոտ նույն կերպ ա կազմակերպած գործնականի դեպքում մի հսկայական տարբերություն կա։

Օրենքով ՀՔԲ-ները պարտավոր են գործնական քննության համար տրամադրել քննական մեքենա (հատուկ դրա համար կահավորված), բայց իրականում մեծ մասը մեքենա չունեն, ու դուք ինքներդ եք տանելու մեքենան։ Այսինքն եթե մեքենա չունեք, կամ չեք ուզում ձեր մեքենան վտանգել, ընտեք նենց ՀՔԲ, որում մեքենա կա, օրինակ՝ Երևանինը։ Եվ հակառակը. եթե ուզում եք քննությունը հանձնել էն մեքենայով, որով քշել եք սովորել, ընտրեք նենց ՀՔԲ, որ մեքենա չունի (զանգով ճշտեք)։

ՀՔԲ-ն ընտրեցիք, ուզում եք գրանցվել, մեկ էլ պարզում եք, որ մոտակա ազատ օրը 2-3 ամսից ա։ Մի շտապեք գրանցել։

Էլի ինձ անհասկալի, անտրամաբանական պատճառով, գիշերները ազատ տեղեր են բացվում։ ՃՈ կայք մտեք առավոտ 9-ից մի քիչ շուտ, ու դուք կտեսնեք, որ հնարավոր ա մի քանի օրից ազատ օր գտնեք, կարողանաք գրանցվել։ Չգիտես ինչու գրանցվելու կոճակը աշխատում ա 9։00-ից մինչև 23:00 (արդեն զգուշացրել եմ. մի փորձեք տրամաբանություն գտնել)։ Հնարավոր ա ձեր բախտը բերի, ու դուք կարողանաք հենց էդ առաջին ազատ օրը գրանցվել։

Ու ստեղ ռաստ եք գալիս հաջորդ խիստ «տրամաբանական» երևույթին. ձեզ կարող ա գրանցեն ասենք ժամը 13։40, թեև էդ պահին ՀՔԲ-ում ընդմիջում ա։ Այսինքն էս համակարգը սարքողները երևի չգիտեն, որ պետական հիմնարկներում միշտ էդ ժամերին ընդմիջում ա, ու պետք չի մարդկանց էդ ժամին կանչել։

Գրանցվեցիք, հեռախոսով նույնիսկ նախորդ օրը հիշեցում եք ստանում, որ հաջորդ օրը չուշանաք։

Ի՞նչ պիտի ձեզ հետ տանեք, ընթացակարգը ո՞նց ա։

Էս հոդվածը գրելուս պահին ասեցի հըլը փնտրեմ, կարող ա ինչ որ մի գողտրիկ կայքում էդ կարևոր ինֆոն կա։ Ու, ի զարմանս ինձ, գտա տենց գողտրիկ կայք՝ hartak.am։ Կոնկրետ տեսական քննության մասին ահագին ինֆորմացիա կա, թեև էլի թերի ա։

Քննությանը մասնակցելու համար ձեզ պետք ա անձը հաստատող փաստաթուղթ։

Քննությանը ներկայացեք սափրված, կոկիկ հագնված, քանի որ հենց էդ պահին են ձեզ նկարելու են, ու էդ նկարն օգտագործեն ձեր վարորդական իրավունքի մեջ ։)

Վճարում 3000 դրամ։ Սրա համար կան մի քանի տարբերակներ

Տեղում, վճարային տերմինալով (սրանք հիմնականում 300 դրամ էլ միջնորդավճար են ուզում)։ Այսինքն համ պտի մոտներդ մանր փող ունենաք, կամ էլ 10% միջնորդավճար տաք։ Ամենաչսիրածս տարբերակն ա

Բանկում, փոստային բաժանմունքներում վճարում անեք, ու վերցնեք վճարման անդորրագիր՝ անպայման կապույտ կնիքով։ Ես բանկի հավելվածով էի արել վճարումը, ու տպիչով տպած թուղթը չընդունեցին։

Տեղում, քարտով վճարել POS տերմինալով։ Սա ամենահարմար տարբերակն ա, բայց կարծեմ բոլոր ՀՔԲ-ները չեն, որ ունեն POS տերմինալ։

e-payments.am կայքով։ Կայքում վարորդական քննությունները համար հատուկ բաժին կա, որտեղ նշված ա նաև հաշվեհամարը (եթե որոշեք բանկով վճարել, ու բանկը չունենա էդ տվյալները), բայց իրանց ասելով փոխանցումը նստում ա 3-5 օրում։ Փոխանցումն անելուց հետո կայքը ձեզ տալիս ա կոդ, որը տրամադրում եք ՀՔԲ-ին, նրանք էլ կայքում ստուգում, համոզվում են, որ փոխանցումն արել եք։ Սրա համար կա կառավարության որոշում, ու եթե հանկարծ ասեն, որ տեղյակ չեն ու չեն ընդունում տենց վճարումը, էս որոշումը ցույց տվեք, ու ստիպեք, որ տենց աշխատեն։

Ի դեպ, էս տարբերակներից ոնց որ թե մենակ բանկային փոխանցումն ա, որ ոչ մի միջնորդավճար չի ենթադրում ։) Բայց POS-ով ու e-payments-ով վճարման դեպքում միջնորդավճարը չնչին գումար ա։

Վճարման անդորրագրով ու անձը հաստատող փաստաթղթով մոտենում եք ՀՔԲ օպերատորին։ Շատ տեղերում հերթերի կառավարման համակարգ չկա, ու ոչ մեկին հետաքրքիր չի, թե ձեզ ժամը քանիսին են կանչել, որովհետև հնարավոր ա ձեզ կանչած լինեն 14։10, իսկ ձեզանից առաջ մի 5 հոգու էլ 13։00-ից մինչև 14։00 ընկած հատվածում։ Կարճ ասած՝ պատրաստ եղեք սպասելու։ Ու պատրաստ եղեք, որ սպասելու համար ոչ մի հարմարություն չի լինելու։ Ոչ սպասասրահ, ոչ տարրական նստարան, ոչ էլ նույնիսկ զուգարան։

Օպերատորը ձեզ գրանցում ա համակարգում, նկարում, ու տալիս տպվարծ թերթիկ, որով դուք մասնակցելու եք հետագա բոլոր քննություններին։ Ես դա համենայն դեպս պատճենել էի, բայց կորցնելու, կամ մոռանալու դեպքում միշտ կարող եք մոտենալ օպերատորին, ու խնդրել նորից տպել։ Բայց չենք մոռանում հերթերի մասին :D։

Էդ թղթով գնում եք տեսական քննության սենյակ, որտեղ պարզում եք, որ եթե դուք ակնոց եք կրում, բայց չունեք հատուկ թուղթ ակնաբույժի կողմից, որը կհաստատի, որ ձեզ ակնոցները պետք են մեքենա վարելու համար, իրավունք չունեք քննությանը մասնակցել ակնոցով։ Ես հեռատես եմ, բայց էկրանից օգտվելու համար ինձ պետք ա ակնոց։ Ոչ մեքենա վարելիս։ Ստացվում ա, որ քննություն հանձնելիս ես ևս պտի լինեմ առանց ակնոցի։ Անտրամաբանական օրենքներից հերթականը։

Քննական հարցերը

Քննություններին պարապող բոլոր ապագա վարորդները չեն դադարում զարմանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվել էդ հարցերը։ Հարցերում չափազանց շատ են այնպիսինները, որոնցում ավելի կարևոր է ոչ թե գիտելիքների բազան, այլ տարրական ուշադրությունը։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք Հայաստան պատմության ընթացքում երբեք չեն վերաբերել Հայաստանին ու եթե մարդը Հայաստանի վարորդական իրավունքի համար ա դիմել, իմաստ չուներ դրանք ներառել։ Հարցերի քանակը խիստ սահմանափակ ա, ու չի ներառում երթևեկության կանոնների իսկապես կարևոր բազմաթիվ նրբություններ, որոնք ես ինքս կուզերի, որ ներառված լինեին։ Էս պահին էդ քանակն էնքան սահմանափակ ա, ու ՃՈ կայքում էլ հրապարակված, որ բազմաթիվ կայքեր ու հեռախոսային հավելվածներ թույլ են տալիս պարզապես անգիր անելով «սովորել» ու հանձնել էդ քննությունը։

Ի դեպ, եթե կայքերում ու հավելվածներում կարող ես մեծացնել խնդիրներում առկա նկարները ու զննել մանրամասները, ապա իրական քննական ծրագրում 24"-անոց մեծ էկրանի վրա էդ նկարները շատ փոքր են, ու ոչ մի հնարավորություն չկա մեծացնելու։ Առանց ակնոց, հեռատես մարդու համար դա լուրջ խնդիր ա։

Քննության արդյունքները տեսնում ես հենց տեղում, նույն պահին։ Սա երևի ամբողջ պրոցեսի ամենալավ, տրամաբանական մասն ա :D

Ի դեպ, եթե պատրաստվում եք քննության, ինձ տելեգրամով գրեք, ձեզ հուշումներ կուղարկեմ, որ հեշտ հանձնեք, ես էլ հուսամ, որ մի օր էս ամբողջ համակարգը կփոխվի, ու ավելի տրամաբանական կդառնա։

Եթե քննությունից կտրվեցիք, նորից պտի ընտրեք ՀՔԲ, ՃՈ կայքով գրանցվեք, նորից վճարումով մոտենաք բաժին։

Իսկ եթե քննությունը հաջողությամբ եք հանձնել, մեկ տարի ժամանակ ունեք, որ հանձնեք նաև

Գործնական քննությունը

Գործնական քննության դեպքում հերթերն անհամեմատ ավելի մեծ են, քանի որ տեսուչների քանակը խիստ սահմանափակ ա, ի տարբերություն քննական համակարգիչների ։)  Էդ պատճառով էլ շատերը չեն հասցնում էդ մեկ տարվա ընթացքում հանձնեն ու նորից պտի գնան, տեսական հանձնելու։
Ու էդ նույն պատճառով էլ տեղում սպասելաժամանակը անհամեմատ ավելի մեծ ա։ Եթե տեսականի դեպքում կարող ա 1-1.5 ժամ սպասես, որ օպերատորը քեզ գրանցի, գործնականի դեպքում, ասում են, կարող ա 7-8 ժամ էլ սպասես։ Ու էլի հիշեցնեմ, որ սպասելու ոչ մի հարմարություն չկա։

Գործնական քննությանը վճարը էլի 3000 դրամ ա, բայց կա մի մեծ ԲԱՅՑ։

Բացի բուն քննության վճարից դուք պարտավոր եք վճարել քննական մեքենայի մաշվածքը՝ 10.000 դրամ (Սա լրիվ այլ հաշվեհամարի ա վճարվում, դրա համար ոչ թե ասում են, որ վճարը 13.000, այլ հենց 3000 և 10.000)։
Ու ամենաաբսուրդն էն ա, որ էդ 10.000-ը պարտավոր եք վճարել, նույնիսկ եթե դուք եք մեքենան տարել։ Այսինքն դուք համ ռիսկի տակ ենք դնում ձեր տարած մեքենան (ինչը շատ հաճախ կամ ձեր բարեկամինն ա, կամ էլ ավտոդպրոցինը), համ էլ ինչ որ վերացական մեքենայի մաշվածք վճարում պետությանը։

Ընդ որում, եթե դուք ավտոդպրոցի մեքենայով չեք, նշանակում ա էդ մեքենան չունի համապատասխան կահավորում, ու վտանգավոր իրավիճակում քննություն ընդունող տեսուչը չի կարողանալու արգելակել։ Վթար լինելու դեպքում էլ ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրելու հետևանքների համար։ Իսկ այ պետական մեքենայի դեպքում քննություն հանձնողն ա ազատվում պատասխանատվությունից։

Ի դեպ, օրենքով էդ մեքենան պարտավոր ա էդ հարմարանքներով կահավորված լինի, ու տեսուչները, ինչպես որ հրաժարվում են աջ ղեկով կամ ավտոմատ կայանում անող մեքենաներով քննություն ընդունել, այնպես էլ էս դեպքում պիտի հրաժարվեին ։)

Վարորդները շատ են բողոքում, որ նրանց անհիմն կտրում գործնական քննություններից։  Նման բաները բացառելու համար ես բոլորին խորհուրդ եմ տալիս օգտվել իրենց իրավունքներից։ Մասնավորապես՝

Ձեր ներկայացուցիչը կարող ա լինել քննական մեքենայում, առանց միջամտելու իրավունքի։

Մեքենան կարա կահավորված լինի տեսաձայնագրող սարքով (իսկ ՀՔԲ-ների տրամադրած մեքենաները պարտավոր են դրանցով կահավորված լինել), ու դուք միշտ կարաք ի պաշտպանություն ձեզ օգտագործեք տեսագրությունները։

Ես հակված եմ մտածել, որ քննությունն ընդունող տեսուչներն իրենք էլ հասկանում ենք, թե ինչ վատն են էս պահին գործող նորմերը, ու փորձում են հնարավորինս խիստ լինելով կանխել անփորձ վարորդների փողոցում հայտնվելը։ Բայց դրա փոխարեն ես կառաջարկեմ փոխել քննության կարգը։

Օրինակ. քննության ընթացքում պահանջվում ա մեկ հետադարձով կայանել զուգահեռ և ուղղահայաց կայանատեղիներում։ Ընդ որում, եթե մի քիչ թեք կանգնես, ու հատես սպիտակ գիծը, կտրվում ես։ Էն դեպքում, որ սաղ քաղաքում չես տեսնի տենց կայանող վարորդ։ Բայց հերիք ա մի թեթև անձրև գա, ամեն կիլոմետրի վրա 1-2 վթար ես տեսնում։

Միգուցե արժի տե՞նց բաները ստուգել։ Թե ո՞նց են ապագա վարորդներն իրանց պահում էքստրեմալ պայմաններում, թե ինչքանո՞վ են զգում մեքենայի արագությունն ու արդյոք կարու՞մ են նորմալ հաշվարկեն արգելակման ճանապարհը՝ կախված ասֆալտի վիճակից։ Արդյոք նկատու՞մ են հետիոտնային անցմանը մոտեցող հետիոտնին, ու նկատելիս ոտները գազի՞ն են դնում, թե՞ արագությունը գցում են, որ զգույշ անցնեն։ Էս կարգի, ավելի պրակտիկ, ամեն օր փողոցներում ռեալ պետքական հմտությունները։

Ընդ որում ընտիր կլինի, որ խախտումները դասակարգեն, ասենք անուշադիր վարում, անհարգալից վարում, վտանգավոր վարում, ու քննությունից հետո ոչ թե ասեն, այ էսինչ տեղում էսինչը սխալն արեցիր, այլ ասենք էսինչ տիպի խախտում արեցիր, գնա, մտածի, թե որ հատվածում էր դա։ Բողոքարկումն էլ լինի միայն որոշակի ժամանակ անց (ասենք մեկ շաբաթ), որ վարորդը ժամանակ ունենա վերլուծել սեփական սխալները։ Վիդեոն տան, ասեն գնա, մտածի, եթե մի շաբաթից ինքդ չհասկացար, կգաս, կասենք ։)

Ես բավականին հեշտ ստացա, ու թեև քննությունն ընդունող տեսուչը խնդրեց իրեն չնկարել, բայց ամբողջ ընթացքում շատ շատ բարեհամբույր էր, հրահանգները շատ հստակ ու հասկանալի։ Քանի որ կար չնկարելու խնդրանք, կինս սեփական մեքենայով ամբողջ ընթացքում հետևեց մեզ, ու հեռվից նկարեց :D։
Ինձ ակնհայտ էր, որ տեսուչը վիզ չի դրել ինձ կտրի ։)
Իհարկե չեմ բացառում, որ դեր ա խաղացել նաև իմ հանրային գործունեությունն ու էն փաստը, որ որպես նախկին արմավիրցի, ՀՔԲ-ում ծանոթ ունեի :D

Ընդ որում բոլորն տեսուչներն են շատ լավ դիմավորում քննություն հանձնողներին, ու սա փաստում են այլ հանձնողները ևս։ Իրենց աշխատանքում միակ բանը, որ դուրըս չեկավ, էն էր, որ իրենց սենյակում ծխում են։

Հավելում. նոր ասեցին, որ միշտ չի, որ տեսուչները տենց բարեհամբույր են, ու շատ քննվողներ պատմում եմ, որ տեսուչներն ավելորդ լարվածություն են ստեղծում, ու դրա արդյունքում կտրում։ Քանի որ ինքս նման բան չեմ տեսել, մենակ փոխանցում եմ լսածս։

Գործնական քննությունից կտրվելու դեպքում առաջին անգամ 1 շաբաթ ժամանակ են տալիս, համարելով որ լարված եք եղել, գնաք մի քիչ էլ պարապեք գաք, իսկ հաջորդ անգամները՝ 1 ամիս։ Երևի արդեն համարելով, որ դա լարվածության բան չի, պտի նորմալ քշել սովորեք։

Իսկ նորմալ քշել սովորելու համար շատ կարևոր ա որ երկրում լինեն իսկապես որակյալ ...

Ակնհայտ ա, որ լավ ավտոդպրոցները տալու են լավ վարորդներ։ Բայց էս գործում պետությունը կարծես թե ձեռքերը լվացել ա։ Էսօր ինտերնետը ողողված ա տարբեր դասընթացների հայտարարություններով, որոնք կարճ ժամանակում ինչ որ բան են սովորեցնում, վերջում էլ տալիս են սերտիֆիկատ, որ մարդն ավարտել ա էդ դասընթացը։ Ասում են գործատուները մեծ ուշադրություն են դարձնում նման սերտիֆիկատներին։

Ստացվում ա, որ մարդը ասենք chatGPT-ից օգտվելու համար կուրսերի սերտիֆիկատը ինչ որ բան արժի, իսկ մեքենա վարելու գործում նույնիսկ պրիմիտիվ սերտիֆիկատի կարիք չկա. գնա, մի դատարկ տեղ «քշել սովորի», արի, հանձնի։

Ես շատ կուզեի, որ ավտոդպրոցները լիցենզավորվերին, ունենային որոշակի պարտադիր ծրագիր, որը կներառեր էն թվարկածս հմտությունները։ Ու մարդիկ պտի ասենք 20 ժամ պարտադիր հաճախեին ավտոդպրոց, ստանային սերտիֆիկատ, որից հետո նոր իրավունք ստանային մասնակցել քննություններին։ Հենց քննությունների արդյունքներով էլ կարելի ա հետագայում գնահատել էդ ավտոդպրոցների որակն ու արդյունավետությունը։ Արդյունքում կունենայինք ավելի պատրաստված վարորդներ, պակաս ծանրաբեռնված ՀՔԲ-ներ, ավելի քիչ հերթեր, ու ավելի ապահով երթևեկություն։

Թեև խիստ պակասել են փողով, այսինքն ապօրինի, վարորդական իրավունքի ձեռբերման դեպքերը, բայց երևույթը դեռ կա, ինչի մասին փաստում են հենց ոստիկանության բացահայտումները։

Ընթացակարգերի մասին տեղեկության պակասը, ինչպես օնլայն հարթակներում, այնպես էլ հենց ՀՔԲ-ներում։ ՃՈ կայքում պետք ա մանրամասն գրած լինի ամբողջ պրոցեսի նկարագրությունը, ՀՔԲ-ներում էլ հենց մտար, լավ տեսանելի տեղում պտի տպված փակցված լինի էս ամբողջը։ Կարան մի հատ էլ կարճ հղում կամ QR դնեն, որ կբացի ՃՈ համապատասխան էջը։

Քաղաքացիների ընդունելության պատշաճ մակարդակի ապահովումը։ Սկսած նախորդ կետի ինֆորմացիայի տրամադրումից, վերջացրած նորմալ սպասասրահներով, հերթերի կառավարման համակարգով, նորմալ զուգարանով, երկար սպասողների համար հասանելի առևտրի կետերով, կամ տարածքում հասանելի կետերի մասին ինֆորմացիայով։

Ավտոդպրոցների վերահսկողությունը պետության կողմից։

Քննական հարցերի վերանայում։ Վերացնել կոնկրետ թվով հարցերը, բացառել անգիր անելով հանձնելու հնարավորությունը, ներառել ամբողջ օրենսդրությունը, բայց նենց որ շեշտը դրվի հենց գիտելիքի վրա, ոչ թե «և-կամ» շարադրանքով ուշադրությունը ստուգելու։ Ուշադրությունը փողոցում ա ավելի շատ պետք, ոչ թե քննական սենյակում։

Գործնական քննության ընթացակարգի փոփոխում, ավելի պրակտիկ հմտությունների ստուգում։

Քննարկումների ու մեկնաբանությունների համար հրավիրում եմ կամ ֆեյսբուք, կամ տելեգրամ

Վարորդների բալային համակարգի խայտառակ վատ փոփոխության մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ միասին մի նախագիծ են տվել ՆԳՆ-ին, նա էլ ներկայացրեց կառավարության քննարկմանը, որում առաջարկվում ա ՃԵԿ խախտումների համար ամեն տարի հատկացվող 9 միավորի փոխարեն տալ 13 միավոր, միաժամանակ մի քանի խախտումների համար «խստացնելով» պատիժը։

Փորձեմ շատ մանրամասն բացատրել, թե ինչու եմ խիստ դեմ էս նախագծին, ու ինչու իրականում ոչ մի խստացման մասին խոսք չկա։

Ուրեմն որպես նախագծի հիմնավորում օրինակ են բերում այլ երկրներում վարորդներին տրամադրվող միավորները։

Միջազգային փորձի ուսումնասիրություն
Ֆրանսիա՝ վարորդներին տրամադրվում է ընդհանուր 12 միավոր։
Իսպանիա՝ մինչև 3 տարի վարման փորձ ունեցող վարորդներին տրվում է 8 միավոր,
3 տարուց ավելի վարորդական ստաժ ունեցողներին՝ 12 միավոր։
Գերմանիա՝ 8 միավոր (2014 թվականին այս համարկը փոխարինել է նախկին 18 բալանոց համակարգը)։
Իտալիա՝ վարորդներն ունեն 20 միավոր։
Լեհաստան՝ մինչև 2 տարի վարորդական փորձ ունեցողներ՝ 21 միավոր, փորձառու վարորդներ՝ 24։

Էս թվերով ուզում են ցույց տան, իբր բոլոր երկրներում էլ շատ են վարորդներին տրվող բալերը։
Մի թեթև պատմեմ թե ոնց ա աշխատում բալային համակարգը Գերմանիայում (ամենաքիչ միավորներ տվողը) ու Լեհաստանում (ամենաշատ միավորներովը)։

Գերմանիայում էդ միավորները հենց տուգանային միավորներն են, ու ամեն խախտման համար վարորդը դրանք ստանում ա։ 8 տուգանային միավոր հավաքելու դեպքում վարորդը զրկվում ա ՎԻ-ից (վարորդական իրավունքից) ու միայն որոշ ժամանակ անց իրավունք ունի երկար ընթացակարգերով ստանալ նոր ՎԻ։

Խախտումները, կախված դրանց վտանգավորության աստիճանից կարող են լինել 0, 1, 2 և 3 միավորանոց։ Եթե մարդն արել ա 3 միավորանոց խախտում, միանգամից զրկվում ա ՎԻ-ից։ Էս կարգի խախտումների օրինակ են՝ վթարի հետևանքով օգնության կարիք ունեցողներին օգնություն չցուցաբերելը, 1.1 պրոմիլեից ավել խմած լինելը (մեր մոտ սա 0.5-ից բարձրի դեպքում ա), խմած քշելիս նյութական վնաս պատճառելը, փողոցներում իրար հետ մրցելը և այլն։

Եթե մարդը շատ ա տուգանային միավոր հավաքել, կարող ա հատուկ դասընթացի մասնակցել, ու 1 միավոր պակասեցնել, բայց 2 պայմանով՝ էդ պահին պտի ունենա 5 միավորից պակաս, ու դա կարող ա անել 5 տարին մեկ անգամ։

Հիմա ամենակարևոր մասը, իսկ ո՞նց էն էդ բալերը զրոյանում։ Ժամանակի ընթացքում։ 1 միավորանոց խախտումները ջրվում են 2.5 տարում, 2 միավորանոցները՝ 5 տարում, իսկ 3 միավորանոցները՝ 10 տարում։

Էլի օրինակով բացատրեմ։ Մարդը միանգամից 3 միավորանոց խախտում ա արել։ Միանգամից զրկվել ա ՎԻ-ից, պայմանական 2 տարուց հետո դիմել ա նոր ՎԻ-ի համար, անցել ա «տխմարի տեստը» (Idiotentest), ևս մի տարի հետո ստացել ա նոր ՎԻ-ն, բայց իրա 3 տուգանային միավորները դեռ ուժի մեջ են։

Հիշեցնեմ, որ մեր մոտ ամեն տարի մարդիկ, ստանում են 9 միավոր։ Նույնիսկ էն վարորդները, որոնք համառորեն ապացուցել են, որ տխմար են, ու իրանցից վարորդ դուրս չի գա։

Մի քանի օրինակ բերեմ, թե ինչի համար մարդիկ կարող են ստանալ 1 տուգանային միավոր, որն ուժի մեջ ա 2.5 տարի։

Արգելված տեղում շրջադարձ կամ հետադարձ, վարելիս հեռախոսից օգտվել, կայանման արգելքի խախտում և այլն։

Լեհաստանում էլի Գերմանիայի նման խախտումների համար տրվում են տուգանային միավորներ, որոնց լիմիտը սկսնած վարորդների համար 20 ա, իսկ ավելի փորձառու վարորդների համար՝ 24։

Միավորների ավելի մեծ թիվը նշանակում ա, որ խախտումների համար էլ վարորդները ստանում են ավելի մեջ թվով միավորներ։ Օրինակ հետևյալ խախտումների համար միանգամից 15 տուգանային միավոր ա նախատեսված։

Հետիոտնային անցումների վրա վազանց, հետիոտներին զիջելու համար կանգնած մեքենայի վազանց, անցումով անցնող հետիոտնին չզիջելը և այլ։

8 միավոր տրվում է օրինակ հետիոտնային անցումի վրա, դրանից 10 մետր առաջ կամ հետո կայանելու համար։ Այսինքն 3 անգամ նման խախտումը հերիք ա, որ վարորդը զրկվի ՎԻ-ից, իսկ մեր մոտ անցման վրա կայանման համար հանվում ա 1 միավոր, իսկ անցման դիմաց, մինչև 5 մետր կայանման համար՝ 0.25։ Անցումից հետո կայանման արգելքը լրիվ հանվել ա, դե որովհետև «քաղաքում կայանման խնդիր կա» :D

Էդ տուգանային միավորները պակասեցնելու համար էլի կան դասընթացներ, այս դեպքում դրանց թույլ ա տրվում տարի 2 անգամ մասնակցել, ու ամեն անգամ միավորները կպակասեն 6ով։

Իսկ ավտոմատ կերպով միավորները ջրվում են դրանց դուրս գրման օրվանից մեկ տարի անց։ Այսինքն չի լինում նենց, որ օրինախախտ վարորդին պետությունն ասի, այ տարվա էսինչ օրը քո մեղքերի թողության օրն ա։ Լրիվ զրոյանում ա։

Մնացած երկրներին չեմ ուզում հատ հատ անդրադառնամ, բայց կարևոր ա մի սկզբունք։

Թվարկված երկրներում չկա տենց բան, որ բոլոր խախտումները զրոյացվեն օրացույցի օրը փոխվելով։  Դեռ չեմ ասում, որ մեր երկրում բալերը պրծնելուց հետո վարորդը ոչ թե զրկվում ա ՎԻ-ից, այլ ՎԻ-ն կասեցվում ա կես տարով, ու էդ ժամկետից հետո ինքը համարվում ա նորմալ վարորդ, ու էլի 9 բալով դուրս ա գալիս փողոց։

Մի հատ էլ սա ձեր ուղեղում կրկնեք, երբ արդեն կարդացել եք Գերմանիայի ու Լեհաստանի օրինակները։ Մարդը էնքան խախտում ա արել, որ մի տարում բոլոր բալերը վերջացրել ա, ու դրանից կես տարի հետո, հելնում, սկսում ա վարել։ Պետք չի ոչ մի քննություն, կամ գոնե հարցազրույց, որ համոզվեն, որ էս մարդը հասկացել ա իրա սխալները։

Հիմա անցնենք նախագծի երկրորդ, կեղծ բաղադրիչին։

Նախագծի հեղինակները կեղծ թեզ են առաջ բերել, իբր բալերի ավելացմանը զուգահեռ նաև որոշակի խստացումներ կան։ Մասնավորապես իրանց կարծիքով առավել վտանգավոր խախտումների համար հանվող բալերն ավելացնել են։

Ես հիմա հատ հատ տամ էդ «խստացումների» ցանկը, հետո մի քանի պրիմիտիվ հաշվարկ անենք։

Ապակիների թաղանթապատման համար 2-րդ անգամ տուգանքը  - 2 միավորից դառնում ա 3 միավոր - 5 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)

Չամրակապված վարելը - 1 միավորից դառնում ա 1.5 միավոր։ 9 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)

Վարելիս հեռախոսակապից օգտվելը - 1 միավորից դառնում ա 1.5 միավոր։ 9 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)

Բաժանարար գոտին հատելը (արգելված տեղից ձախ շրջադարձ կամ հետադարձ) - 2 միավորից դառնում ա 3 միավոր - 5 անգամ տուգանվելու դեպքում բալերը պրծնում են (ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո)

Հանդիպակաց դուրս գալը (էս մասով շատ վարորդներ ընդհանրապես առաջարկում են միանգամից զրկել ՎԻ-ից) -  3 միավորից դառնում ա 4 միավոր։ Եթե էս պահին 3 խախտումից հետո վարորդի ՎԻ-ն կկասեցվեն, նոր փոփոխությամբ նա կշարունակի երթևեկել։ Սա շատ վատ խախտում ա, որի պատիժ փաստացի մեղմացվում ա։

Խմած վարելը (0.2-0.5 պրոմիլե) - 4 միավորից դառնում ա 5 միավոր։ Տարվա մեջ 2-րդ անգամ կրկվելու դեպքում ՎԻ-ից զրկվում ա։

Վերջ, այլ «խստացում» չկա։ Մնացած բոլոր խախտումների համար հանվող բալերը մնացել են նույնը։ Հիշեցնեմ, որ անցած տարի ապրիլին կանգառի խախտման բալերը 0.5-ից դարձրեցին 0.25, էլի ընդառաջ գնալով վատ վարորդներին։

Հիմա մի հասարակ օրինակ բերեմ, որ պատկերացնեք, թե ինչ սխալ որոշում էր սա։

Պատկերացրեք մի խիստ ալարկոտ վարորդ Սարյանի դպրոցում ուսուցիչ ա աշխատում, ու չի ուզում հեռու կայանի։ Մեքենան թողնում ա հենց դպրոցի դիմաց, երկրորդ շարքում։ Ամբողջ օրը։ Էն հատվածներում, որտեղ կա ՃՈ տեսախցիկ, պարեկները ոչինչ չեն անում, կրկնակի տուգանքից խուսափելու համար։ Տեսախցիկը նման խախտումները նկարում ա 1 րոպե, ու խախտումն արձանագրվում ոչ թե որպես «կայանում» (ինչը ենթադրում ա 5 րոպե և ավելի կանգնած վիճակ), այլ որպես «կանգառ»։ Ու դրա համար, ինչպես արդեն գրեցի, նախատեսված ա տուգանք 5000 դրամ և 0.25 միավոր։

Եթե էս պահին մարդը տարին 35 անգամ կարող ա էդ խախտումն անի, ու ՎԻ-ն չկասեցվի (35*0.25=8.75), ապա նոր նախագծով արդեն 51 անգամ կարող ա նույն անի։ Իսկ թե ինչ օրն ա ընկնում տենց կայանած մի մեքենայի պատճառով էդ փողոցը, հուսով եմ բացատրելու կարիք չկա։

Եզրափակելով ասեմ, որ հուսով եմ էս տեքստս որևէ կերպ կհասնի ԱԺ պատգամավորներին, ու նրանք նախագծին էս բովանդակությամբ հավանություն չեն տա, ու կուղարկեմ լրամշակման, իսկական խստացումներով։

Երևանում ամբողջ օրը նորմալ քշող վարորդները նշում են, որ նույնիսկ հաշվի առնելով անուշադրությամբ, վատ գծանշումներով ու փողոցի վատ վիճակով պայմանավորված խախտումները, տարին նույնիսկ 5 միավորը առավել քան հերիք ա։ Իսկ դրանից ավել խախտում անողներին օր առաջ պետք ա զրկել (ոչ թե կասեցնել) ՎԻ-ից, ուղարկել նորմալ վարել սովորելու, ու իրանց քննություններն էլ պտի լինեն ավելի խիստ, քան նոր ՎԻ ստացողներինը։

Թեմայի մեջ էս ռեպորտաժն էլ դնեմ։

https://www.youtube.com/watch?v=iIolE9Eocgw

Ոստիկանությունն արգելում է էլեկտրական հեծանիվները վարել բնակավայրերից դուրս 😲
Էս մի երկու ամիս ա ոստիկանությունը օրենքի նախագիծ էր մշակում, որ կարգավորեր սամակատների, մոպեդների երթևեկությունը։ Էն, որ դրանց անկանոն վարման հետ ինչ որ բան պետք էր անել, հասկանում էին բոլորը, բայց թե ինչ անել, հանձնարարված էր ոստիկանությանը։
Ու հերթական անգամ ոստիկանությունը փորձում ա ապացուցի, որ դա տխմար, անուղեղ կառույց ա։

Օրենքի փոփոխությունն արդեն ընդունվել ա ու շուտով ուժի մեջ կմտնի, դրա համար եկեք անդրադառնամ դրա մի քանի խնդրահարույց կետերին։

Սկսենք նոր տրանսպորտային միջոցների սահմանումից։

«անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ)։»

Սահմանումից հետևում ա, որ էլեկտրական հեծանիվները ևս էս դասակարգման տակ են մտնելու, իսկ սովորական հեծանիվները՝ ոչ։

Էս պահին գործող ՃԵԿ-ով հեծանիվները պարտավոր են հեծանվուղիների  բացակայության պայմաններում երթևեկել ճանապարհի էջ եզրով։ Հիմա եկեք նայենք, թե էս թվարկած սարքերը, այդ թվում էլեկտրական հեծանիվները ոնց պտի երթևեկեն։

1. 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է.

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը, կամ դրանցով երթևեկելն անհնար է.

4) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը, կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտերով), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։

Դե առաջին կետը միանգամից անտեսում ենք, քանի որ Երևանում չկա հեծանվուղի։ Իսկ երկրորդ կետով արդեն էդ բոլոր տրանսպորտային միջոցներին ստիպում են վարել ՄԱՅԹՈՎ։ Այ, եթե մայթով քշելը հարմար չի, հելեք կողնակով քշեք։ Իսկ քանի որ Երևանում բոլոր կողնակները գրավված են կայանած մեքենաներով, նոր արդեն հերթը հասնում ա ճանապարհի աջ եզրին։

Մի անգամ էլ հիշեցնեմ, որ խոսքը տրանսպորտային միջոցների մասին ա։

Վարձույթով տրվող սամակատների վրա կա առավելագույն արագության սահմանափակում՝ 25 կմ/ժ։ Սեփականների վրա իհարկե սահմանափակում չկա, ու դրանք տեսականորեն կարող են մինչև 90կմ/ժ արագություն բացել։ Ոստիկանությունը որոշել ա, որ սա նորմալ չի (մայթի վրա, իհարկե նորմալ չի 😂), ու պահանջում ա, որ բոլորը չգերազանցեն 25կմ/ժ արագությունը։

4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 25 կմ/ժ-ը։

Թե ոնց են դա վերահսկելու, իրանք էլ չգիտեն, բայց ընդունեք, որ մայթով էդ արագությամբ ընթացքող հեծանիվը հեչ նորմալ չի 🤦‍♂️ Նույնիսկ եթե օրենքի հաջորդ հատվածում շարադրած ա ...

5. Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։

6. Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասի եզրով շարժվելու համար անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներ օգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժը, ապա անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը և այն օգտագործել հետիոտների երթևեկության արագությունը չգերազանցող արագությամբ։

Հասնում ենք օրենքի էն կետին, որն ինձ դրդեց դրան առանձին հոդված հատկացնեմ 😂

7. Արգելվում է՝
6) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին.

Ստացվում ա, որ ես իմ հեծանվով ուր ուզեմ, կարող եմ քշել, իսկ էլեկտրական հեծանիվ ունեցողներն իրավունք չունեն բնակավայրերից դուրս քշել։

Էլեկտրական ավտոմեքենաներ ունեցողներ, հիմիկվանից պատրաստ եղել։ Սենց ուղեղով օրենք գրողները վաղը ձեզ են հասնելու 😂

Արշավ դեպի Դսեղ, կամ ինչու պետք չի օգտվել Տա Թև Տուր ընկերության ծառայություններից
Պատմեմ մեր երեկվա դպրոցական արշավի մասին ։)

Նոր դպրոցում Կորյունի դասարանցիների առաջին արշավն էր։
Վերան, որպես դասարանի ծնողկոմիտեի նախագահ, արշավի կազմակերպումը վերցրել էր իր վրա։

Մի քանի տուրօպերատորների հետ կապնվեց, մանրամասներ ճշտեց, ու քանի որ դասղեկն էլ գոհ էր Տա Թև ընկերությունից, կանգ առավ հենց նրանց վրա։
Առաջին ահազանգը հնչեց, ես ընկերության ներկայացուցիչը ամբողջը հաղորդակցումն իրականացնում էր ձայնային հաղորդագրությունների միջոցով։
Ասենք երթուղու մասնամասներ ա պատմում ձայնայինով, Վերան խնդրում ա տեքստով տալ, որ մնացած ծնողներին փոխանցի, էդ մեկը տեքստ ա ստանում, հետո էլի լրիվ ձայնայինով։ Այսինքն «ես հիմա խոսամ, դուք սարքեք տեքստ ում ուզում եք տվեք»։

Արշավից մի քանի օր առաջ արդեն նշվել էր, որ 54 տեղանոց ավտոբուս ա լինելու։ Մինչև վերջին օրը որոշ ծնողներ հստակ չէին ասել, մասնակցելու են, թե ոչ, ու եթե մասնակեցին, քանակը 54-ից ավել էր լինելու, ու կարիք է լինելու 2 ավելի փոքր ավտոբուս վերցնել։
Շաբաթ երեկոյան վերջնական թիվը հաստատվեց՝ 53 հոգի։
Ես Վերայի ու երեխեքի հետ գնալուց էինք ավտոբուսի հետևից, մեր մեքենայով։

Առավոտ ավտոբուսը դպրոցի բակում սպասում էր։
Սկսեցին նստել, ու պարզվում ա մի քանի հոգի ոտքի վրա են մնում։ Վարորդն ու գիդը վստահ պնդում են, որ ավտոբուսը 54 տեղ ա, մի տեղ էլ հենց դիմացում վարորդի կողքինն ա։
Հետո վարորդը զանգում ա ավտոբուսի տիրոջն ու պարզվում, որ իրականում 50 նստատեղ ա։
Ու չգիտես ինչու որևէ կերպ չի դիտարկվում ճիշտ ավտոբուս ուղարկելու տարբերակը։ Դե հիմա սխալ ենք հաշվել, ում հետ չի պատահում 😂
Ծնողներից 3-ը նստում են մեր մեքենան, ու շարժվում ենք։

Մի քիչ հետո գիդը զանգում ա Վերային, թե ավտոբուսի հետ խնդիր կա, դրա համար մտնենք Օհանավանք, երեխեքը նայեն, մինչև այլ ավտոբուս կա։
Չգիտեմ խի չնչին հույսեր ունեի, որ նորը 54 տեղանոց կլինի 😂
Ի դեպ, ավտոբուսի խնդիրն էլ ընդամենը միկրոֆոնի հետ էր 😂

Մինչև նորի գալը վարորդն արդեն դա դզել էր, բայց արդեն ուշ էր, նորը գալիս էր։
«Հնով» դուրս եկանք գլխավոր ճանապարհ, ու ժողովուրդը տեղափոխվավ «նոր» ավտոբուսի մեջ։ Հետո արդեն ծնողներն ասեցին, որ էս «նորից» հոտ էր տալիս, լուսամուտներն էլ ահավոր կեղտոտ էին։

Գիդն ասել էր, որ Ապարանում մտնելու ենք Գնթունիք, զուգարան, հետո ինչ որ արհեստական անտառում թեթև նախաճաշ անենք, ու շարունակենք։
Թեթև նախաճաշը Օհանավանքում արդեն արեցինք, բայց զուգարանի թեման ակտուալ էր, որտև պարզվավ, որ Օհանավանքի տարածքում զուգարան, որից օգտվելուց ավելի քիչ կկեղտոտվես, քան տակդ անելուց, չկա :D

Շտապում ենք հասնել Գնթունիք, մեկ էլ տեսնենք առանց կանգ առնելու շարունակեցին ճանապարհը։ Մենք դե մեր մեքենայով էինք, մի տեղ կանգնեցին, մտանք զուգարան, բայց լավ պատկերացնում էինք երեխաների վիճակը։

Հասանք Սպիտակ, ու ստեղ նոր, ինչ որ ֆուդ-կորտում կանգնեցին, որ երեխեքը զուգարանի հերթ կանգնեն, մի քիչ էլ ինչ որ բան կծեն։

Հաջորդ կանգառն արդեն Դսեղի հրապարակում էր, Թումանյանի տուն-թանգարանի կողքը։ Ի դեպ, ամբողջ ընթացքում վարորդը քշում էր շատ վատ, ու շատ դանդաղ։
Դսեղում երեխաները մտան թանգարան (լավ ա տարածքում զուգարան կար)։

Կողքի եկեղեցին էլ այցելելուց հետո գիդն ասեց, որ գնում ենք «Ծովեր», բայց քանի որ ավտոբուսը ըտեղ չի կարում բարձրանա, գնալու ենք բեռնատարի թափքում։ Հիշեցնեմ, որ մոտ 55 հոգի ենք։ Հիշեցնեմ, որ 2 շաբաթ ուղարկված վոյսերի ընթացքում մի բառ չի եղել էն մասին, որ ինչ որ փուլում մեզ կարտոլի մեշոկի տեղ են դնելու։ Ես հրաժարվեցի, ու մնացածին էլ առաջարկեցի, բայց մյուս մասնակիցների համար դա էքստրիմ էր, ուրախ զվարթ լցվեցին բեռնատարը։

Մենք մեքենայով իրանց հետևից գնացինք, հետո տեսանք, որ շատ մոտ ա, արանքում մի տեղ մեքենան կայանեցինք, ու քայլելով հասանք իրենց։
Դրանից հետո պլանավորած էր երթ դեմի Բարձրաքաշ եկեղեցի, ու պարզվեց դա նույնպես կարտոլի մեշոկի կարգավիճակում։

Դա էլ մեքենայով իրենց հետևից գնացինք, համոզվելով, որ նենց ճանապարհ ա, որ ավտոբուսը հանգիստ կարող էր գնալ։ Բայց իրան «պալոժ չէր» երևի։ Գիդն ասեց, որ 54 ❗ տեղանոց ավտոբուսները մինչև հրապարակ են քշում։ Ակնհայտ ա, որ «փողին մունաթ» տարբերակը ոչ մեկ չի չեղարկել, բայց իրանք տենց էին որոշել։

Ուղիղ ու հարթ դաշտի միջով հասանք էդ եկեղեցին տանող ճանապարհի մոտ, իջանք, վայելեցինք (իսկականից շատ սիրուն ճանապարհ էր, ու եկեղեցու հետաքրքիր մնացորդներ ։) ), բարձրացանք, ու անձրև սկսվեց։ Մարդիկ դարձան կարտոլի արդեն թրջված մեշոկ, ու տենց հասանք գյուղացիներից մեկի բակ, որտեղ մեզ սպասում էր սնունդը։

Էս մի բանը լավն էր. տանտերերը նորմալ սեղան էին գցել, նորմալ դիմավորեցին, ճամփեցին։ Նույնիսկ անձևից թրջված փայտով կարացան նորմալ խարույկ ստանան։ (Միակ բողոքելու բանը վատ զուգարանն էր 😂)։

Ըտեղից շարժվեցինք, ու էլի գիդն ասեց, որ Գնթունիկ կանգնելու ենք։
Քանի որ մենք մի անգամ արդեն խերվել էինք էդ վարորդի հետևից քշելուց, էս անգամ առաջ ընկանք, հասանք Գնթունիկ, մի կտոր բան կերանք, ու սպասում ենք ավտոբուսին։

Ու մեզ սպասում էր հերթական անակնկալը՝ ավտոբուսն էկավ, ու առանց կանգնելու անցավ։ Թեև էդ ընթացքում մեզ հետ եկող ծնողներն արդեն խոսել էին իրենց երեխաների հետ, ու ասել, որ Գնթունիք սպասում ենք, հեչ։

Զգուշացրել էինք, որ երեխաներից մեկը հենց կվարտալում պիտի իջնի (մայրը մեր հետ էր)։ Չգիտես ինչու Աշտարակի կամուրջից հետո վարորդի երկրորդ շնչառությունը բացվեց, ու էն նույն վարորդը, որ սաղ ընթացքում շատ դանդաղ էր քշում, սկսեց 60 թույլատրված մասում քշել 70-80 արագությամբ (երևի Գնթունիքի զուգարան չմտնելն իրանն ասում էր)։ Ու արդյունքում Կվարտալի կանգառն անցավ։ Հետևից սիգնալ տալ, լույս անել, ոչ մի բան չօգնեց։ Հասավ կալցևո, աջ արեց, քաշեցինք դեմը փակեցին, նոր կանգնեց, երեխեն իջավ։

Բայց արդեն էլ սկի ասելու բան չէր մնացել։
Մի քանի խոսք մենակ գիդի մասին կասեմ։
Հերմինեն համ շատ գրագետ ու հետաքրքիր ձևով պատմում էր բոլոր այցելած վայրերի մասին, համ ակնհայտ էր, որ հենց ինքն էլ նեղվում էր էդ վիճակից, ու դեմից էլ, որ պարզվեց, որ մի քանի ծնող չեն տեղավորվելու ավտոբուսում, հենց ինքը, առանց մեր ասելու էդ երեք հոգու փողը հետ վերադարձրեց։
Այսինքն ինչքան էլ որ դժգոհ էինք տուրօպերատորից, Հերմինեի աշխատանքից դժգոհելու տեղ չկար, ինչի համար շատ շնորհակալ ենք իրենից, համարը վերցրել ենք, մարդ ես, եթե պետք լինի արշավի գնալ առանց տուրօպերատորի, իրեն հրավիրենք։

Սա վերընթերցելու ընթացքում սկսեցի մտածել, որ էն Գնթունիքում 2 անգամ էլ չկանգնելու որոշումը եթե հենց իրանն ա եղել, ուրեմն իրանից էլ բողոքներ կան 😂

Հեռախոսային խարդախությունների տեսակները
Վերջին տարիներին Հայաստան ռուսաստանցիների մեծ ներհոսքը իր հետ բերեց նաև իրանց երկրում վաղուց գործող, գումարի շորթման տարբեր սխեմաներ։

Ռուսաստանում դրանք տարիներ շարունակ արդյունավետ գործում են, ու տրամաբանական ա, որ ինչ որ փուլում սկսվելու էր նաև մեզ մոտ։ Ու քանի որ ես հիմնականում հետևում եմ իրանց մոտ կատարվողին (ամեն անգամ զարմանալով, թե ոնց կարելի ա տենց բանին խաբնվել), բայց փաստը մնում ա փաստ՝ շատ հեշտ էլ խաբնվում են, էդ պատճառով էլ որոշեցի հերթով անդրադառնամ իմ իմացած տեսակներին։

Սկսենք էն մեկից, որը շատ վաղուց մեզ մոտ գործում ա։

List.am-ի կեղծ գնորդները

Զարմանալի ա, բայց մինչև հիմա Հայաստանում կան մարդիկ, որ էս խարդախությունից տեղյակ չեն։

Զոհը լիստում հայտարարություն ա տեղադրում ինչ որ ապրանքի վաճառքի մասին։ Սա հիմնականում վերաբերում ա անհատներին, քանի որ նրանք ավելի հեշտ են խաբվում։

Հայտարարության մեջ նշված համարով նրանց գրում են Whatsapp-ով, ընդ որում հայտարարության մեջ հայերենով նշված ապրանքի անունը հենց հայերենով էլ թողնում են, ու մնացած ռուսերենով ասում, որ ուզում են դա գնել, բայց քանի որ իրենք այլ քաղաքում են, առաջարկում են վճարել համ ապրանքի համար (առանց նույնիսկ փորձելու գնի համար սակարկել), համ առաքիչի համար։ Ու որ իրենք արդեն փողը փոխանցել են ինչ որ կայքով, ապրանքի տիրոջը մնում ա միայն լրացնել քարտի տվյալներն ու ստանալ էդ փողը։ Սա շատ կարևոր քայլ ա։ Նենց են ներկայացնում, որ եթե դու էդ տարբերակով չհամաձայնես, իրանց փողը կորում ա։

Արդեն պարզ ա, որ փողը «ստանալու» համար ուղարկված հղումը կեղծ ա (թեև պարունակում ա հայկական ընկերությունների անուն, հիմնականում haypost), քարտի տվյալները լրացնելուց հետո SMS-ով ստացված կոդի համար էլ առանձին դաշտ ա հատկացված, և դուք էդ բոլոր տվյալները լրացնելով զրկվում եք քարտի վրա եղած ամբողջ գումարից։

Ի դեպ, կայքը բավականին որակով են սարքում։

Եթե ձեր քարտին փող պիտի փոխանցեն, դրա համար տվեք ՄԻԱՅՆ քարտի դիմացի 16 թվերը։
էդ թվերը գաղտնի չեն, կարաք ինտերնետում էլ բաց դնեք։ Ձեր անուն ազգանունն էլ կարաք տաք։

Մնացած ինֆոն եթե ուզում են, ուրեմն ձեզանից փողը տանում են, ոչ թե տալիս։

Թեև սա հիմնականում ռուսերենով ա արվում, բայց հաշվի առնելով, որ համ ռուսներն են ինտենսիվ հայերեն սովորում, համ էլ AI-ներն են սկսել հիանալի հայերեն խոսել, լեզվի գործոնն անտեսեք, ու երբեք չմտածեք, որ եթե հայերեն են գրում, ուրեմն չեն խաբի։

SMS-ներով ստացված հղումները

Խարդախության էս տեսակը հիմնված ա էն փաստի վրա, որ մեր հայփոստը շատ վատ ա աշխատում 😂

SMS եք ստանում, իբր դրսից առաքանի եք ստացել, բայց ձեր հասցեն թերի ա, ու անհրաժեշտ ա անցնել հղումով, լրացնել ՃԻՇՏ տվյալները։

Էս մեկը DHL-ից ա 😂

Չգիտեմ ինչու նամակը հիմնակում գալիս ա ոչ թե Haypost-ի, այլ ինչ որ երևակայական Armenia Post-ի անունից, լրիվ անկապ, ոչ հայկական համարից, լրիվ անկապ հղումով, բայց մեկ ա, մարդիկ բացում են հղումը, լրացնում իրանց տվյալները, հետո քարտի տվյալները, հետո էլ զարմանում, որ քարտի փողերը կորել են։

Միշտ, ցանկացած հղում բացելիս նայեք URL-ը, նոր բացեք։ Հասցեի մեջ haypost գրած լինելը ու haypost.am-ը տարբեր բաներ են։

Փորձեմ բացատրել էս հղումների տարբերելու սկզբունքը։

Ցանկացած դոմեյն (կայքի անուն) ունի էս կառուցվածք՝  [անուն].[TLD]։

Անունը հենց կայքի անունն ա, կարա լինի ինչ ուզի, իսկ TLD-ն (Top level domain, բարձրագույն մակարդակի դոմեյն) խիստ որոշակի տիպ։

օրինակ՝ artak.am-ում artak-ը իմ կայքի անունն ա, իսկ am-ը հայկական դոմեյնները բնութագրող տիպը։

haypost.am.givemeyourmoney.ru-ի դեպքում կայքի ա անունը givemeyourmoney ա, TLD-ն ru ա, իսկ դիմացի գրածը ենթադոմեյն ա, որտեղ դոմեյնի տերն ինչ ուզի կգրի։

Դոմեյնի հասցեից հետո նույնիսկ կարող են գրել ինչ ուզեն։ Օրինակ՝ givemeyourmoney.hy.post/haypost.am

Դուք պիտի ուշադրություն դարձենք հենց գլխավոր դոմեյնին ու TLD-ին։ Նշածս օրինակներում դրանք համապատասխան գույներով նշել եմ։ Եթե ինչ որ բան չհասկացած, գրեք ինձ տելեգրամում, կփորձեմ ազատ ժամանակ ավելի պարզ բացատրել։

Ինքներդ ձեզ ստուգելու համար փորձեք էս հասցեում գտնել հիմնական դոմեյնը ։)

«Мама, я сбила человека»

Խարդախության էս տարբերակը վերջին օրերին ա տարածվել։ Տան քաղաքային հեռախոսահամարին զանգ ա գալիս, ու աղիողորդ լացող աղջիկը կցկտուր բառերով հաղորդում ա «ծնողներին», այսինքն տան բնակիչներին, որ վթարվել ա, ու կամ ինքն ա շատ վատ վիճակում, կամ ինքն ա ինչ որ մեկին վիրավորել, կամ սպանել։ Հետո հեռախոսը փոխանցում ա «բուժքրոջը» կամ «ոստիկանին», որոնք էլ բացատրում են, որ «կարանք մի բան անեն 😉, ձեր աղջիկը չդատվի, բայց պտի լավ փող տաք»։

Շեշտը դրված ա էմոցիոնալ սուր վիճակի վրա, երբ զանգին պատասխանողը կարկամում ա, ու փոխանակ անջատի, ու հետ զանգի զավակին, շարունակում ա նրանց ստերը լսել։

Ինչ որ փուլում «առաքիչը» գալիս, տանից փողերը կանխիկով տանում ա։

Հայաստանի ոստիկանությունն արդեն հայտարարություն տարածեց, որ բազմաթիվ նման դեպքեր են արձանագրվել, մարդիկ էլ լիքը փող են կորցրել։

Պարզ ա, որ հիմնականում հավատում են էն ծնողները, որոնք Հայաստանից դուրս զավակ ունեն, բայց դա հիմա էնքան տարածված բան ա, որ բոլորն էլ կարան սրա զոհը դառնան։

Զգուշացրեք ձեր հարազատներին, տարեց ծանոթ, բարեկամներին, որ սառնասրտություն պահպանեն ու ցանկացած ոչ հասարակ զանգի դեպքում անջատեն, հետ զանգեն։

Whatsapp/Telegram-ով աշխատանքի հրավեր

Սա էլ պարբերաբան կրկնվող խաբեության տեսակ ա, երբ ձեզ տելեգրամով կամ Whatsapp-ով ինչ որ աշխատանքի շատ գրավիչ առաջարկ են անում։

Ասենք օրը 13000 դրամից մինչև 785.000 դրամ։

Մարդիկ շատ լավ հասկացել են, որ եթե միանգամից մեծ թիվ ասեն, բոլորը կհասկանան, որ գցոցի ա։ Իսկ էն դեմից հնչող 2000 դրամը մարդկանց զգոնությունը թուլացնում ա։

Բացատրում են, որ շատ հեշտ գործ ա լինելու, բայց հենց դուք եք պետք, որտև հայերենի մասնագետ ա պետք։

Մի սիմվոլիկ տեստ կտան անեք, որի համար ձեր «կվարձատրեն» ։)

Այ էս վարձատրության փուլում ա, որ ձեզանից ուզում են քեզ բանկային քարտի տվյալները ։)

Հուսով եմ արդեն հիշում եք, թե որ տվյալներն ա թույլատրվում տալ, որը՝ չէ։

Ի դեպ, քարտի տվյալներ տալ ասելով նկատի ունեմ ոչ միայն իրանց գրել, այլ անկապ, իրանց ուղարկած կայքերում լրացնել։ Եթե ձեզ են փոխանցելու, կանոնը նույնն ա, միայն քարտի համարը հերիք ա, որ ձեզ փող փոխանցեն։

Ի դեպ նույն շարքից էն նաև էս կարգի «շահումները»

Զանգ բանկի անվտանգության բաժնից

Փաստորեն սա արդեն մեզ մոտ էլ կա, թեև մեծ աղմուկ չի բարձրացել դեռ։

Ձեզ զանգում են «բանկից», և տեղեկացնում, որ քարտի վրա կասկածելի գործարք են նկատել։ Ինչ որ մեկը կոտրել ա ձեր բանկային հաշիվն ու փորձում ա ամբողջ գումարը գողանալ։ Ու որպեսզի նա չկարողանա դա անել, անհրաժեշտ ա էդ գումարը փոխանցել այլ, հատուկ ձեզ համար բացված պահուստային հաշվի։

Հանցագործներ շատ լավ պատրաստված են, ու վախ ներշնչելով զոհին ստիպում են, որ ամբողջ ընթացքում հեռախոսը ձեռքից չդնի, որովհետև «իրենք էդ պահին վերահսկում են ամբողջ պրոցեսն, ու շատ արագ է պետք անել, քանի փողերը չեն կորել»։

Հաճախ մարդկանց նման կերպ ստիպել են վարկեր վերցնել, մեքենան ու անշարժ գույքը վաճառել, ու ամբողջ գումարը փոխանցել հանցագործներին։

Վերջին օրերին նման դեպքերից առավել հայտնի դարձավ Ռուսաստանի երբեմնի հարգված երգչուհի Լարիսա Դոլինայի դեպքն, ում զրկել էին ոչ միայն բանկային կուտակումներից, այլ նաև շատ թանկ բնակարանից ։)

Էս դեպքում խորհուրդը նույնն ա, ինչ նախորդի դեպքում։ Անջատել, ու հետ զանգել։ Իհարկե ոչ թե ձեզ զանգողին, այլ բանկի կայքում նշված համարին։

Բանկից, հարազատից կամ բջջային օպերատորից ստացված խիստ կարևոր զանգերի դեպքում անպայման անջատեք, ու ինքներդ հետ զանգեք ձեր հարազատին, բանկ կամ ձեր բջջային օպերատորին։

Գումար՝ բանկին գնահատելու համար (նոր)

Զանգ եք ստանում «բանկի մարկետինգի բաժնից», ու ձեզ առաջարկում են բանկի մասին կարծիք գրել ինչ որ կայքերում, ու դրա համար խոստանում են ձեզ վարձատրել։ Հենց գալիս ա փողը տալու ժամանակը, պարզվում ա ձեր քարտի սաղ տվյալները պտի տաք, առանց դրանց իրենց բանկը չի կարում գումար փոխանցի :D

Էս տարբերակը շատ նման ա էն WhatsApp-Telegram-ով գցոցիներին, բայց քանի որ առաջարկությունը գալիս ա «բանկից», մարդկանց ավելի վստահելի ա թվում։

Ամենակարևոր խորհուրդը վերևում գրել եմ, էլի կրկնեմ։
Երբեք SMS-ով եկած կոդերը կողմնակի մարդկանց չի թելադրեք, իսկ եթե ինչ որ կայքում պիտի ներմուծեք, շատ ուշադիր ստուգեք, ու համոզվեք, որ ճիշտ կայքում եք ներմուծում (URL-ի մասը մի անգամ էլ կարդացեք)։

Լավ տեխնիկա՝ էժան գներով

էս մեկը հենց հեռախոսային խարդախություն չի, բայց էլի իմացեք։

Խարդախությունը սկսվում ա նրանից, որ դուք հայտարարությունների էջում տեսնում եք հիանալի սմարթֆոն, լրիվ նոր, ու շուկայականից 20-30% էժան։ Գրվում եք ծախողի հետ, պարզվում ա իրան նվիրել են, իրան էլ էս պահին փող ա պետք, սկի տուփը բացած չի, լրիվ նոր տալիս ա։

Առնում եք, ուրախ օգտվում, մեկ էլ մի քանի օրից սենց բան ա գրվում էկրանին։

Ու հեռախոսը բլոկ ա ընկնում ։)

Ռուսաստանում գործում ա տեխնիկայի վաճառքի սենց «ապառիկ» տարբերակ, երբ տեխնիկան ներքին պաշտպանության գործիքներ ունի, ու հերթական վճարն ուշացնելու դեպքում բլոկ ա ընկնում։ Նման բան ունի նաև Յանդեքսը, ու սենց բաժանորդագրությամբ ծախում ա իրանց ստանցիաները։

Փաստացի մարդիկ սմարթֆոնն առնում են «ապառիկ», ծախում ձեզ որպես լրիվ նոր, բայց պարզվում ա, որ հետագա վճարները ձեր վրա են, եթե չեք ուզում զրկվել հեռախոսից։

Հիշեցնեմ, որ հիմիկվա սմարթֆոնները բավականին լավ պաշտպանություն ունեն, ու հենց դրա համար էլ արխային սենց ծախում են, հիանալի հասկանալով, որ կարան ցանկացած պահին բլոկեն ։)

Հայաստանում սենց «ապառիկ» չկա, բայց Ռուսաստանից հանգիստ կարան բերեն, ծախեն։  Միակ խորհուրդս, որ լավ տեխնիկան միայն իմացած, վստահելի տեղից առնեք։

Էսօր էսքան տարբերակները հիշեցի, եթե էլի բաներ հիշեք, որ բաց եմ թողել, գրեք տելեգրամիս, ավելացնեմ։

Ուշադիր եղեք, ու զգուշացրեք ձեր հարազատներին, ծանոթներին, բարեկամներին։

Կարաք նաև հետևեք իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/ArtakGaboyan

Հեծանվարշավ Գյումրիում
Երեկ երեխեքիս հետ մեր առաջին հեծանվարշավն արեցինք (Տրդատը դեռ չի քշում, Աստղիկի ու Կորյունի հետ էինք)։
Երևանից մի քանի հեծանվորդներ գնացքով էկան Գյումրի, ընտեղ քշեցինք, հետո մտանք էս ռեստորան, սնվեցինք, հեծանվորդներին էլի գնացքով հետ ճամփեցինք, մենք էլ մեքենայով վերադարձանք։

Ու մի քանի կետով որոշեցի պատմեմ ամբողջ օրվա մասին։

Հեծանվարշավը

Խմբի անդամների հետ ծանոթացել ենք Նիկոլի երթերին, ու առանց Նիկոլ երթն ավելի լավ անցավ, դե, որտև համ երեխեքիս հետ էի, համ էլ, որ քաղաքից դուրս էինք ։)
Արշավը շատ հավանեցի, բայց հասկացա, որ երեխեքի հետ գնալուց պտի հաշվի առնենք, որ իրանք ավելի դանդաղ են քշելու :D
Բայց, ես փորձելու եմ հասնել նրան, որ բոլորը սկսեն օրենքով քշել, նույնիսկ լրիվ դատարկ փողոցներում հանդիպակացով չքշեն, միակողմանի փողոցներում մայթերով քշեն, ու տենց մանր բաներ, որ երբ հեծանորդները շատանան, երթևեկությունը բառդակ չդառնա։ Մեքենաների վարորդների մեջ շատ-շատ են տխմարները, գոնե հեծանվորդները պտի մաքսիմալ գրագետ վարեն, որ վթարները հնարավորինս քիչ ու հնարավորինս քիչ վնասներով լինեն։ Ես արդեն մի 10 տարի ա քաղաքում քշում եմ, մի անգամ ա մեքենան ինձ խփել, էն էլ մայթի վրա։ Տարոնի վախտով գծած «հեծանվուղու» վրա ես էի, մեքենան էլ դարպասից շատ կտրուկ դուրս եկավ։
Եզրափակեմ. արդեն երեխեքիս հետ կարամ արշավների գնամ, ու դա դզում ա։

Տեսարժան վայրերը

Մեր առաջին թիրախը Վահրամաբերդն էր, ու ասեմ ձեզ, հիանալի ճանապարհ էր սարքած, զեբրերով, դրանցից առաջ գծած դռիկներով, ընտիր տեղ էր։ Բայց գնում հասնում ես տեղ պարզվում ա մեքենաների կայանման հարցը նորմալ կազմակերպած չի, զուգարանը փակ ա, մուտքի դեմն էլ մի ծյոծ դինամիկով ռաբիզ երգերի մինուսները քոքել, ու միկրաֆոնով երգում ա։
Ես, որ հեծանիվներին պահակ էի կանգնել, մինչև խմբակիցներս կգնան եկեղեցին տեսնելու, ստիպված էի էդ ձայնային աղմուկի տակ սպասել, ու դա առանձնապես հաճելի զբաղմունք չէր։

Դրանից հետո գնացինք Սև ամրոց, որտեղ արդեն երեխեքի հետ եղել էինք, բայց արշավի մյուս մասնակիցների համար բացահայտում էր։
Ստեղ 2 խնդիր պտի նշեմ։

Չթողեցին հեծանիվները հետներս վերև բարձրացնենք։ Հեծանիվը տրանսպորտային միջոց ա, եթե քշում ես։ Հենց իջար, ու բռնած քայլեցիր, դա արդեն ինչ որ մեկի ձեռքի բահից ոչնչով չի տարբերվում, ու էդ արգելքն անհիմն էր։ Մանավանդ, որ մեր դուրս գալուց տեսանք, մի մեքենայի թողեցին ներս մտնի, ինչ ա թե վարորդն ասեց, թե մեքենայում մարդ կա, որ հաշմանդամություն ունի, չի կարա բարձրանա։ Այսինքն կան դեպքեր, երբ նույնիսկ եքա մեքենային թույլ են տալիս ներս մտնել։

Հենց ամրոցի միջի զուգարանները փակ էին։ Կողքի սրճարանում ասել էին իրանք չունեն, ամրոցի ներսից օգտվենք։ Սա վաբշե նորմալ չի տենց տեղի համար։ Հա, կողքը խիտ ծառերով այգի կա, տակս չես անում, բայց ճիշտ չի։

«Հին Հայաստան» ռեստորանը

Հետ վերադառնալուց առաջ որոշել էինք ստեղ հաց ուտենք, նոր գանք։ Ու գնացինք էս Ռեստորան։ Ներսում լիքը մարդ, հաճելի մթնոլորտ, ընդհանուր հարմարավետության զգացում։ Մինչև էն պահը, երբ իրանց դիջեյը մոռացավ, որ ինքը ռեստորանում ա, ու միացավ հարսանիքի ռեժիմ։

Բացատրեմ դրա տարբերությունը։ Հարսանիքի դեպքում դիջեյը կոնկրետ հերթականությամբ գնում ա։ Ծնողների՞ կենացն են խմում, միացնում ա էդ թեմայով մի երգ, խորովածը բերեցին, սաղ կերա՞ն, մի ժամ շատ բարձր քոքում ա պարեղանակներ։
Ռեստորանի դեպքում չկա տենց քայլերի հերթականություն, որտև մարդիկ եկել են ՀԱՑ ՈւՏԵԼՈւ, ոչ թե պարելու։ Բայց քանի որ հենց դիջեյի դիմացը մի քանի սեղան կպցրել, ինչ որ բան էին նշում, ռեստորանի բոլոր մյուս այցելուները դարձան էդ մի սեղանի տրամադրության զոհը։ Իրանց մոտ էլ երևի հենց պարելու փուլն էր եկել, ու ես կողքս նստածի հետ նույնիսկ գոռալով չէի կարում խոսել։
Երաժշտությունն էնքան բարձր էր, որ ռեստորանի դիմացի հրապարակում մարդիկ կարային պարեին։ Էդ վատ մթնոլորտին գումարվեց շատ ուշ վատ բերված ֆրին, ու արդյունքում եթե ես ստիպված լինեմ էլի իրանց մոտ գնալ, մտնելուց նախօրոք զգուշացնելու եմ, որ եկել եմ սնվելու, ոչ թե պարելու, ու եթե չեն թողնելու հանգիստ ուտեմ, դեմից զգուշացնեն։

Active Citizen - քաղաքապետարանի թոզփչոցին
Էսօր ֆեյսբուքյան ընկերս, Նաիրի Սարգսյանը պատմում էր, թե ոնց ա քաղաքապատարանի մշակած «Ակտիվ Քաղաքացի» կամ նույն ինքը «Active Citizen» հավելվածի շնորհիվ հասել քաղաքում նկատված խնդրի օպերատիվ լուծմանը։

Ես էլ խոստացա սեփական փորձից պատմել, ու ցույց տալ, որ էդ ծրագիրը միայն թղթի վրայա ստեղված խնդիրներ լուծելու համար, իսկ փաստացի դա պետական փողերի հերթական մսխման օրինակ ա։

Դեպք առաջին. օֆիսի դիմացի հետիոտնային անցում։

Ինչպես նկարից երևում ա, ուղարկել եմ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։ Դրանից առաջ էս նույն խնդրով գրություններ էլ էի ուղարկել, ու «էշ, մի սատկի ...» ոճի պատասխաններ էի ստացել։ Փորձեցի ծրագրով այլ արդյունք ստանալ։

Դե հիմա նայեք, թե երբ են որոշել անդրադառնան ուղարկածս խնդրին, ու ինչ պատասխան եմ ստացել։

Համարյա կես տարի հետո։ Ու էլի «Էշ, մի սատկի ...», էն «Ասենք, կանենք»-ը էլ ակտուալ չի։

Մեր շենքի դիմացի ապօրինի շինարարության մասին էլ բազմիցս գրել եմ. էդ մարդիկ խասյաթ են սարքել աշխատել թույլատրելի 18։00-ից շատ ավելի երկար։

Ես էլ ասում եմ, էդ ա, քանի որ էդ ժամին քաղաքապատերանի թեժ գիժը չկա, ոստիկանությունն էլ սրա հետ կապ չունի, էս ծրագրով նկարեմ, վիդեոն կանեմ, դիրքը, ժամը արձանագրվում ա, թող գան, տուգանեն։

Պատասխանը զարմանալիորեն արագ եկավ, բայց սպասելիորեն՝ հնարավորինս տխմար տեքստով։

Ասում ա զգուշացրել ենք, որ տենց չանի։ Էն դեպքում, որ մի քանի անգամ էս թեմայով դիմել եմ համ իրանց, համ ոստիկանություն։ Այսինքն շատ լավ գիտեն, որ սա առաջին դեպքը չի։ Նկար էլ կցել են, որ ցույց տան, որ իսկականից եկել են, ոչ թե իրանց սենյակում նստած պատասխանել։

Նույնը օրը նկարում եմ ավելի լկտի խախտում։ Այսինքն խախտումը նույնն ա, բայց արդեն ոչ թե 10 րոպե են ավել աշխատում, այլ 4 ժամ։ Ցավոք ծրագրում ուղարկելուս ժամը չի գրվում, բայց նկարում երևում ա, որ գիշեր ա։

Հենց հաջորդ օրը ստանում եմ «պատասխանը», բայց սա էն աստիճանի տխմար պատասխան ա, որ նույնիսկ ես, որ արդեն սովորել եմ իրանց հետ շփվելում, խույվորում եմ։

Քիչ ա մնում իմ վրա մունաթ գան, թե «մարդը պարտավորվել ա, հերիք չի՞ քեզ»։

Մի քանի օր անց նույն դիրքից նկարում եմ նույն խախտումն ու ....

Ոնց որ մարդուն բռնացնեմ մյուսին սպանելուց, նկարեմ, ուղարկեմ ոստիկանություն, ասեն դեմքը լավ չի երևում, խնդրում ենք ավելի մոտիկից նկարեք, նոր ուղարկեք։

Էդ պահին եմ էդ անտերին բռնացրել, հասցեն նույնն ա ինչ ամեն անգամ, իսկ տեղորոշումն էլ ձեր ծրագիրն ա անում, ես չեմ կարա դրա վրա որևէ կերպ ազդեմ։

Ի՞նչ էր ակնկալում սենց պատասխան ուղարկողը բացի քֆուրներից։

Հ.Գ.

Գրառումս հիմնականում հավելվածի ու իրանց վերաբերմունքի մասին էր, բայց մի երկու խոսք էլ ասեմ իրանց հարթակի մասին։

Հարթակը ստեղծվել էր քաղաքացիների ու քաղաքապետարանի միջև կապ ստեղծելու, քաղաքացիներից հետաքրքիր առաջարկներ ստանալու, ու դրանք իրագործելու համար։

Հայկոյի ժամանակ մարդիկ ներկայացնում էին իրանց առաջարկները, մյուս գրանցված քաղաքացիները քվեարկում էին, ակնկալելով, որ քաղաքապետարանն էլ դա կյանքի կկոչի։ Ես էլ էդ հույսով գրառում էի արել, խնդրելով, որ քաղաքի բարձրադիր մասեր գնացող տրանսպորտը հարմարեցնեն հեծանիվներին։ Առաջարկս քիչ թվով ձայներ էր հավաքել, անցավ, գնաց։

Ավինյանը քաղաքապետ դառնալուց հետո հարթակը վերագործարկվեց, լրիվ նոր ինտերֆեյսով, ես էլ ասեցի էլի փորձեմ էն առաջարկս առաջ տանել։

Էլի տեքստը լրացրեցի, նկարներ, վիդեո օրինակներ ու սպասում եմ, որ կայքում պտի հայտնվի, մարդիկ էլ մտնեն, կարծիք գրեն։ Մի քանի օր սպասելուց հետո մտնում եմ անձնական գրասենյակ, տեսնեմ մարդիկ առաջարկ մերժել են, «հիմնավորելով», որ ավտոբուս ու տրոլեյբուս արտադրող ընկերությունները նման բան թույլ չեն տա։

«ՀԻմնավորումը» չակերտներում եմ գրել, որտև տենց պնդում անելու համար պետք ա լիներ էդ արտադրողների պաշտոնական պատասխանը, բայց տենց բան իհարկե չկար։

Ես իրանց տվել եմ ռեալ օրինակները վիդեոներով, ու իրանք օդի մեջ պնդում են, որ արտադրողը չի թողնի։ Սա նշանակում ա, որ չեն էլ փորձել։ Պետք էր մերժել, մի բան մոգոնել, մերժել են։

Դրա համար եմ պնդում, որ էս հարթակը ստեղված ա ոչ թե խնդիր լուծելու, այլ դրա իմիտացիա անելու համար։ Էսքան ժամանակ ուղարկածս ոչ մի խնդրին ու առաջարկին չի տրվել ԱԴԵԿՎԱՏ լուծում կամ գոնե պատասխան։

Տպավորություններս գրքի շնորհանդեսից
3 օր առաջ, մայիսի 21-ին որդուս հետ մասնակցեցինք նկարում պատկերացված գրքի շնորհանդեսին։

Շնորհանդեսը կազմակերպել էր Էդիթ Պրինտ հրատարակչությունը, բայց քանի որ գիրքը ԱՅԹԻ ուղղվածություն ուներ, որոշել էին շնորհանդեսը կազմակերպել DataArt ընկերության գրասենյակում։

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ հեղինակին, և՛ հրատարակչությանը, և՛ DataArt-ին։

Սկսեմ գովելուց ու վերջից գամ։

DataArt. Չէի էլ կասկածում, որ ընկերության գրասենյակը դուրըս գալու ա։ Բայց քանի որ առաջին անգամ էի լինում, ահագին տպավորված էի ներսի կահավորումով ու ընդհանուր մթնոլորտով։

Էդիթ Պրինտ հրատարակչություն. ես ինքս էլ միշտ ծրագրավորման ուղղությամբ գնացողներին ասում եմ, որ անպայման պետք ա անգլերեն սովորեն ու սա միշտ էլ ակտուալ ա լինելու, բայց մեկ ա, լավ ա, որ նման գրականությունը լինում ա նաև հայերենով։ Դա հնարավորություն ա տալիս համ ծրագրավորման ուսուցումը սկսել, ընթացքում ծանոթանալով մասնագիտական տերմիններին անգլերեն լեզվով, համ էլ կողքից կարելի ա անգլերեն պարապել։ Էս գիրքը շարքում առաջինն ա. Էդիթ Պրինտը պլանավորել ա բազմաթիվ մասնագիտական գրքեր հայերենով հրատարակի։ Նաև պարզեցի, որ իրենց կայքում վաճառքում ունեն թեև շատ փոքր թվով, բայց էլեկտրոնային գրքեր։ Ոչ մի հետաքրքիր բան չգա, որ փորձեի առնել, բայց կարևորը, որ մարդիկ գիտակցում են դրա կարևորությունն ու էդ ուղղությամբ քայլեր են անում։

Հեղինակ՝ Կարո Հակոբյան. բավականին ծավալուն գործ ա արած, էս գրքով 0-ից կարելի ա JAVA-ին ահագին լավ ծանոթանալ։ Գրքում համարյա բոլոր մասնագիտական տերմինների կողքը փակագծում նշված ա դրա անգլերեն տարբերակը, ու բացի բուն նյութից ահագին օրինակներ ու խնդիրներ կան, որ սովորածը լավ նստվածք թողնի։

Կորյունը DataArt-ում ։)

Հիմա իմ սիրած մասը՝ թերությունները :)

Էլի նույն հերթականությամբ գանք։

DataArt. թեև գլխավոր մուտքի դիմաց դրված էր շնորհանդեսի ցուցականը, հենց ընկերության անունը ոչ մի տեղ չէր երևում, ու ահագին դժվարությամբ գտա։ Ներս մտանք, ու շվարած կանգնել, չենք հասկանում, թե ուր պտի գնանք, ու պտի մոտենանք։ Եթե մարդիկ իրանց մոտ են կազմակերպել էդ միջոցառումը, կարելի էր մի քանի ցուցանակ դնել, որ իմ պես մարդիկ կողմնորոշվեին։ Էն դուռը, որով մտել էինք, դուրս գալուց արդեն փակ էր, լավ էր, իրանց աշխատակիցներից մեկն ուղեկցեց, մեկ այլ դռնով դուրս եկանք։

Էդիթ Պրինտ հրատարակչություն. այ ստեղ պտի կետերով անցնեմ։

Գրքի վատ խմբագրություն։ Մասնագիտական գիրքը խմբագրել է ոչ մասնագետ, ու արդյունքում էնքան սխալներ ու վրիպակներ կան, որ Կորյունին ասել եմ, highlighter ա առել, որ կարդալու ընթացքում դրանք նշի, ուղարկենք հեղինակին, դրանք ուղղի։ Տեքստի վրա հելած սխեմաներ, անգլերեն տեքստի վրիպակներ, կողքից կտրված նկարներ, անորակ սքրինշոթեր ...

Վատ կազմակերպված միջոցառում։ Ես մի 5-10 րոպե շուտ եմ հասել, իսկ միջոցառումը սկսվել ա 25 րոպե ուշացումով։ Էն տեղը դժվար գտնելու հարցում իրենք ևս ունեն իրենց մեղքի բաժինը։

Անհասկանալի ելույթներ։ Ելույթ են ունենում մարդիկ, որոնք մոռանում են ներկայանալ, խոսում են թեմաներից, որոնք ոչ մի կապ չունեն կոնկրետ գրքի հետ (օրինակ՝ թե ինչ արժանիքներ ունի հեղինակը, ու ինչքան բան է արել սփյուռքի հայության համար)

Կարո Հակոբյան. Հեղինակը փորձում էր ներկայացնել իր գիրքը, ու չգիտես ինչու սկսեց հերթով անցնել գրքի բոլոր գլուխների ու թեմաների վրայով, համառոտ ներկայացնելով դրա բովանդակությունը։ Արդյունքում ստացվեց շատ կցկտուր խոսք, որը ոչ մասնագետների համար պարզապես անհասկանալի էր, իսկ մասնագետների համար՝ ձանձրալի։ Հետագայի համար երևի արժի, որ հրատարակչությունը նախօրոք զրուցի հեղինակի հետ, ավելի մշակված ելույթ պատրաստեն։

Եզրակացություն

Հուսով եմ այնպիսի տպավորություն չստեղծվեց, թե փոշմանել եմ մասնակցությանս համար։ Նման միջոցառումները միշտ էլ օգտակար են. համ հին ընկերներին կարելի է հանդիպել, համ նոր, հաճելի, կիրթ մարդկանց հետ էս ծանոթանում, համ էլ հնարավորություն ես ստանում քեզ հետաքրքիր գիրքը զեղչով առնել ։)

Միանշանակ պատրաստվում եմ շարքի մնացած գրքերի շնորհանդեսներին ևս ներկա լինեն, ընթերցողներիս էլ խորհուրդ կտամ նույնն անել ։)

Զբոսանք Արմավիրում
Ես ծնունդով Հոկտեմբերյանից եմ, ու պարբերաբար լինում եմ ծնողներիս տանը։

էսօր (24.03.24) էլ գնացել էի, ու մի պահ որոշեցի կենտրոնում մի քիչ զբոսնել։

Անցած տարի ֆեյսում տեղադրել էի մի վիդեո, որում շատ անտաղանդ ձևով ցույց էր տրված, թե ինչ տեսք ա ունենալու Արմավիրի հրապարակի մեջտեղի շատրվանը։

Մեկնաբանություններում էլ ասեցին, որ էս շատրվանի վրա ծախսվելու ա 173մլն դրամ։ Գումարի 70%-ը տալու ա քաղաքապետարանը։

Ասի տեսնեմ, կարող ա՞ քաղաքի սաղ խնդիրները լուծվել են, ու մնացել ա հրապարակի մեջտեղի, քաղաքացիների համար անհասանելի շատրվանի հարցը։ Էդ շատրվանը հենց մեջտեղում ա, ոնց որ ֆրանսիայի հրապարակի մեջտեղում Ռոդենի արձանը։ Իրանով կարելի ա միայն հեռվից հիանալ, ի տարբերություն Երևանի, Հանրապետության հրապարակի երգող շատրվանների։

Հենց էդ շատրվանի կողմերն էլ ասեցի շրջեմ, նայեմ։

Ստեղ թվերով նշել եմ, թե որ նկարը որտեղ եմ նկարել։

Առաջին նկարը (քարտեզի վրա №1) զեբրն ա ։)
Մեկ մետր լայնությամբ (կյանքում սենց զեբր չէի տեսել), երկու կողմերից դուրս ա գալիս գազոնի վրա, որի մեջտեղում էլ հենց ծառ ա տնկած։ Այսինքն ամեն ինչ արած ա, որ զեբրով անցնելը անհարմար լինի։ Կարելի էր դեմն էլ ինչ որ պատնեշ շարել, բայց դա չեն ֆայմել :D

Նկար №2
Զեբրն անցնում ես, ու դիմացդ սենց ճեմուղի ա այգու մեջ ։) Որը չգիտես ինչու ընդհատվում ա հողով (կամ ցեխով՝ կախված եղանակից)։ Ամեն դեպքում ես էդ հողի վրայով անցա, շարունակեցի ճանապարհս ու ... (նկար №3)

դիմացը էլի հողակտոր ա, հետո սալահատակ, ու այգու մեջ սարքված ռեստորան, որը փակել ա ճանապարհս։ Ու դիմացի մշակույթի տուն հասնելու համար պտի աջ կողմով դուրս գամ փողոց։ Ձախ կողմը ցավոք չեմ նկարել, բայց հավատացնում եմ, որ ընտեղ ոչինչ չի հուշում, որ կարելի ա տենց գնալ, մշակույթի տուն հասնելու համար։

Շարունակեցի քայլելը, հասա քաղաքապետարանի շենքին, որի դիմաց շարված էին 2 հատ տեսակավորված աղբի աղբամաններ։

Դրա իմաստն իմ համար հանելուկ մնաց, բայց կարծում եմ մի բացատրություն կլնի (բացի «դե սիմետրիկ սիրուն ա»-ից)։
Հենց քաղաքապետարանի շենքի դեմից էլ նկարեցի կառուցվող շատրվանը, որ պարզ լինի, թե ինչ հեռավորությունից են քաղաքացիներն այն տեսնելու (նկար №4)։

Շատրվանի վրա կարծես թե աշխատանք էս պահին չի արվում։

Հաջորդ նկարում փորձում եմ շարունակել ճանապարհս, ու վերադառնալ Հանրապետության (նախկին՝ Լենինի) փողոց։

Սալահատակ են փոխում, ու քանի որ ոչ մի նախազգուշացում ու տարածքի սահմանազատում չկար, քաղաքացիները հենց հողերի վրայով էլ անցնում էին, ինչն էլ ես արեցի ։)

Ուշադրություն դարձրի, որ Հանրապետության փողոցի վրա բավականին շատ էին էդ նույն աղբամաններից շարված, ընդ որում սովորական աղբամանների հարևանությամբ, բայց ինչպես և ամեն տեղ, մարդիկ չեն սիրում կարդալ, կամ իրանց մի քիչ նեղություն տալ, մտածել, մինչև աղբը աղբամանը նետելը։ Ու, ինչպես և սպասվում էր, վրի գրածը ոչ մի կապ չուներ պարունակության հետ ։)

Էս դրածս նկարներից կարող ա տպավորություն ստեղծվի, թե քաղաքում իսկապես սաղ հարցերը լուծված են, մնացել ա շատրվանը, բայց իրականում կողքի փողոցներում ու բակային տարածներում ոնց որ ռումբեր տրաքած լինեն, ու ես կարծում եմ քաղաքացիները դեմ չէին լինի, որ շարունակեին հեռվից նայել սովետից մնացած շատրվանին, բայց իրանց բակերն էս տեսքը չունենային։

Էս բակը Հանրապետության փողոցից 10 մետրի վրայա։

Քաղաքացիները ոնց որ թե շատ դժգոհ չեն իրանց քաղաքապետից, երևի ինչ որ ռեալ փոփոխություններ տեսնում են, բայց չիմացողների համար ասեմ, որ արդեն 10 տարուց ավել ա Արմավիրը «էնքան Եվրոպական քաղաք ա դառել», որ ինչպես և շատ եվրոպական քաղաքներում, ծորակի ջուրը խմել չի լինում։ Մարդիկ խմելու ջուրը առնում են։ 2024 թվին։ Ժամանակին ցիստեռներով էին բերում, ծախում, հիմա քաղաքի տարբեր մասերում ջրի վաճառքի ապարատներ են շարել։

Անցած տարի Արմավիրի մարզ վերջապես հասավ պարեկային ծառայությունը, ու թեև վարորդներն արդեն քեֆերին աշխատում են չխմեն, որտև կարան վարորդական իրավունքից զրկվեն, բայց երթևեկությունը ոնց խայտառակը վատը կար, տենց էլ մնացել ա։ Սա իհարկե քաղաքային իշխանությունների գործառույթը չի, բայց չեմ կարծում, թե անելիք չունեն էս մասով։